Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-10-2017
Էլեկտրոնային երաժշտության գունեղ փառատոն՝ մայրաքաղաքում
Հայաստանի ու Վրաստանի լավագույն դիջեյները Երեւանում հանդես կգան ուրախ եւ գունեղ երաժշտական փառատոնի շրջանակում:

Հոկտեմբերի 6-ին «FastCredit»-ն Ազատության հրապարակում կկազմակերպի էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ փառատոն: Երաժշտական տոնի մուտքն ազատ է: 

Նշենք, որ միջոցառմանը հանդես կգան հետեւյալ արտիստները՝ DJ RIJJ, Karo Pillz b2b Max Danielyan, SUPACOOKS, Serjo b2b Արամ Չախոյան, Lasha Craft aka Mzhavia b2b Vako T:

Ի դեպ, էլեկտրոնային երաժշտությունն (Electronic music) ընդգրկուն երաժշտական ժանր է, որը ներառում է բոլոր այն երաժշտական ոճերը, որոնք ստեղծվել են էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ տեխնոլոգիաների միջոցով (հիմնականում հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով): Չնայած նրան, որ էլեկտրոնային գործիքները ստեղծվել են դեռեւս XX դարի առաջին կեսում, էլեկտրոնային երաժշտությունը որպես ժանր ձեւավորվել է XX դարի երկրորդ կեսին։