Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-10-2017
Ազնավուրը, Լեգրանը, Ռոզի Արմենը եւ այլ արտիստներ կմասնակցեն «Ուրարտու» մրցանակաբաշխությանը
Մոսկվայի Կրեմլի պետական պալատում նոյեմբերի 3-ին տեղի կունենա «Ուրարտու» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը՝ համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում է kremlinpalace.org կայքը: Համերգային ծրագրին կմասնակցեն Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Իոսիֆ Կոբզոնը, Ջիվան Գասպարյանը, Ժան Թաթլյանը, Մարիա Գուլեգինան, Արտո Թունջբոյաջյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Վիլեն Գալստյանը, Ռոզի Արմենը, Ստաս Նամինը: 

Հանդես կգան նաեւ Ձախ Հարութը, Շուշան Պետրոսյանը, Թաթան, Նունե Եսայանը, Սիրուշոն եւ այլք: 

Արարողությանը կմասնակցի 5000-ից ավելի հյուր: Ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների՝ մրցանակը շնորհվում է այն անձանց, որոնք նշանակալի ավանդ ունեն հայաստանյան մշակութային կյանքի զարգացման գործում: