Նյութը՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից
Լուսանկարները՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից
Տեղադրվել է 09-10-2017
Կանդոկո ներառական պարային խումբը «ՀայՖեստ» փառատոնում
«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի «You and I Know» ներկայացումը Երեւանի պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 8-ին ժամը 6-ին եւ 9-ին: Մուտքն ազատ է:

Առաջատար խորեոգրաֆ Առլեն Ֆիլիպսը, համագործակցելով Կանդուկոյի պարողներ Ջոել Բրաունի եւ Լաուրա Փեթեյի հետ, ներկայացնում է «You and I Know» պարային ներառական բեմադրությունը:  Ներկայացումը պատմում է սիրո անընկալելի դրսեւորումների մասին, երբ կարող ես կրկին ու կրկին սիրահարվել նույն մարդուն: Հանրահայտ երգերի զուգորդմամբ «You and I Know» պարային ներառական ներկայացումը պատմում է զգայական եւ տարերային սիրո մասին: 

«You and I Know» պարային ներառական բեմադրությամբ կամփոփվի «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը:

«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է 15-րդ անգամ հոկտեմբերի մեկից ութը: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալել է 20 երկրից ժամանած 250 մասնակիցների:

Կանդուկո ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին, որի կազմում ընդգրկված են նաեւ հաշմանդամություն ունեցող պարողներ: Կանդուկոյի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները եւ արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին: