Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-10-2017
Շոումեն Էնթոնի Բուրդենը նկարահանումներ է իրականացնում Արցախում
Հայտնի շոումեն Էնթոնի Բուրդեն Հայաստան է ժամանել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ: Լուսանկարներից մեկում երեւում է, որ նա ուղղաթիռով Երեւանից մեկնել է Արցախ։

Ինչպես հայտնում է Armenianweekly.com-ը՝ Էնթոնին իր «Parts Unknown» հաղորդաշարի համար նկարահանումներ է իրականացնում Հայաստանում եւ Արցախում։ CNN-ի հաղորդավարը Հունոտի կիրճում հարցազրույց է անցկացրել լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ՝ եւ համտեսել խորոված, ժենգյալով հաց, ինչպես նաեւ տեղական այլ ուտեստներ: 

Օրերս համացանցում նաեւ կարճ հոլովակ էր հայտնվել նրա եւ «Armcomedy» շոուի տղաների՝ Նարեկ Մարգարյանի եւ Սերգեյ Սարգսյանի հետ: 

Նշենք, որ շոումենը եղել է բազմաթիվ երկրներում եւ նկարահանումներ իրականացրել: Այս անգամ հերթը Հայաստանինն ու Արցախինն է: Թե երբ եթեր դուրս կգա նրա աշխատանքը, հայտնի չէ: