Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 01-11-2017
Աննա եւ Անահիտ Մխիթարյանների մենահամերգի տեսագրությունն արդեն հասանելի է
Դհոլահար եւ դուդուկահար հայտնի քույրերի՝ Աննա եւ Անահիտ Մխիթարյանների երեւանյան առաջին մենահամերգի տեսագրությունն արդեն հասանելի է:

Տեսանյութում առկա են նաեւ քույրերի ծննդավայրում՝ Վանաձորում տեղի ունեցած մենահամերգից հատվածներ:

Ժողովրդական, աշուղական երգերն ու համաշխարհային ջազային ստեղծագործությունները քույրերը ներկայացնում են նորովի՝ դուդուկի եւ դհոլի հնչյունների ներքո:

Աննա եւ Անահիտ Մխիթարյանների հետ համերգներին ելույթ են ունեցել երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (կոնտրաբաս), Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ): Ի դեպ, խումբը վերջերս համալրվել է նոր անդամով՝ Արթուր Մարտիրոսյան (հարվածային գործիքներ):

Սայաթ Նովայի, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաեւ Դյուկ Էլլինգթոնի՝ «Քարավան» հայտնի ստեղծագործության մշակումը՝ դհոլի եւ դուդուկի հնչյունների ներքո, սիրով է ընդունվել թե վանաձորյան, թե երեւանյան հանդիսատեսի կողմից: 

Մխիթարյան քույրերի մենահամերգներին ներկա էին ինչպես նրանց արվեստի սիրահարները, ընկերներն ու բարեկամները, այնպես էլ՝ մշակութային, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:

<iframe width="555" height="370" src="https://www.youtube.com/embed/qzV00J4rErk" frameborder="0" gesture="media" allowfullscreen></iframe>