Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 01-11-2017
Հայտնի են վոյելբոլի լավագույն ուսանողական թիմերը
Ավարտվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների և աղջիկների մրցումները:

Աղջիկների պայքարում հաղթել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական եւ Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանների թիմերը:

Տղաների մրցապայքարում լավագույնն է ճանաչվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը գրավել է 2-րդ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը՝ 3-րդ տեղը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր թիմերին հանձնվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, գավաթներ եւ մեդալներ:

Հիշեցնենք, որ Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներին մասնակցելու հայտ էին ներկայացրել Երեւանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների 11, ինչպես նաեւ Շիրակի, Վանաձորի, Գավառի եւ Արցախի պետական համալսարանների թիմերը: