Նյութը՝ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնից
Տեղադրվել է 04-11-2017
Հռետորական հմտությունների զարգացման դասընթաց Չարենցավանի երիտասարդների համար
«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը Չարենցավանի երիտասարդներին սիրով հրավիրում է «Հռետորական հմտությունների զարգացման դասընթացի»:

Դասընթացի արդյուքնում դուք՝ 
• կտիրապետեք գրագետ եւ ազդեցիկ խոսքի բազային հմտություններին (հռետորական հնարքներ, խոսքի արտահայտման տեխնիկաներ, տեքստի մտապահման հնարքներ եւ այլն),
• կյուրացնեք հուզմունքը հաղթահարելու մեթոդիկաները,
• կդառնաք ավելի ինքնավստահ ու կկարողանաք ավելի ազատ արտահայտել ձեր մտքերը:

Դասընթացն անցկացվելու է շատ ինտերակտիվ,  թրեյնինգային ձեւաչափով. տեսական գիտելիքներն ամրապնդվելու են պրակտիկ վարժությունների եւ խաղերի միջոցով: Դասընթացի վերջում էլ բոլոր մասնակիցներն անհատական ելույթ կունենան՝ օգտագործելով ստացած բոլոր գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացը նոյեմբերի 11-ին, 12-ին, 18-ին եւ 19-ին տեղի է ունենալու Չարենցավան քաղաքում: 

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է: Մասնակցել կարող են բոլոր երիտասարդները, հատկապես նրանք, ովքեր ներկայումս աշխատանք են փնտրում: 

Մասնակցելու համար խնդրում ենք մինչեւ նոյեմբերի 8-ը գրանցվել հետեւյալ հղմամբ՝ https://goo.gl/2oGCfR

Մանրամասն տեղեկությունների համար վստահորեն զանգահարե՛ք մեզ 099 31 88 77 հեռախոսահամարով կամ գրե՛ք www.facebook.com/harmoniahk հասցեով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի գործընկերներն են Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ-ն եւ «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն: