Նյութը՝ «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 11-11-2017
Եղե՛ք իրազեկ քաղաքացիներ
ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը կազմակերպում է հերթական իրազեկման հանդիպումը։

Այս անգամ հանդիպում ենք՝ քննարկելու մարդու իրավունքների, ատելության խոսքի եւ դրանց առնչվող այլ ոլորտների հիմնահարցերը։

Հանդիպման ընթացքում կխոսենք հետեւյալ հարցերի շուրջ.
- Ի՞նչ է մարդու իրավունքը, 
- Ի՞նչ ենք հասկանում խտրականություն ասելով, 
- Ինչպե՞ս է դրսեւորվում խտրականությունը մարդու իրավունքների իրացման հարցում, 
- Ի՞նչ է ատելության խոսքը,
- Ինչպե՞ս է դրսեւորվում ատելության խոսքը, 
- Ազատ խոսքի իրավունքն ընդդեմ ատելության խոսքի։

Երբ ՝ նոյեմբերի 14-ին,
Որտեղ՝ ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն դահլիճ, ք. Վանաձոր, Խորենացի 6/1,
Տեւողություն՝ 15։00 - 18։00 (ներառյալ ընդմիջում)

Հանդիպումը կվարի Եվրախորհրդի առցանց մարդու իրավունքների երիտասարդական շարժման հայաստանյան (No Hate Speech Movement Armenia) ազգային համակարգող Նելլի Գիշյանը:

Մասնակցության համար խնդրում ենք մինչեւ նոյեմբերի 13-ը՝ ժամը 18։00-ն, լրացնել սույն հայտադիմումը՝ http://bit.ly/2AthD1E

Հանդիպման ֆեյսբուքյան միջոցառում՝ https://web.facebook.com/events/1605516572851544 

Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։

ՄՔՏՄ-ն հնգամյա գործընթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը (ԵՀՀ) եւ «Ինտերնյուսը» (ԱՄՆ) Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ: