Նյութը՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն ՀԿ-ից
Տեղադրվել է 13-11-2017
«Հետազոտական դպրոց» ծրագիրը
Հետազոտական դպրոցի նպատակը երիտասարդության շրջանում հետազոտական հմտությունների զարգացումն է՝ ի նպաստ նրանց հանրային մասնակցության։

Ծրագիրն անցկացվելու է ս.թ. նոյեմբերի 22-26-ը Շիրակի մարզի Թորոսգյուղի հյուրանոցային համալիրներից մեկում: Հնգօրյա դասընթացների ժամանակ հմուտ դասավանդողների օգնությամբ ընտրված մասնակիցներին կտրվեն տեսական եւ գործնական գիտելիքներ՝ հետազոտական հմտությունները զարգացնելու համար:

Դպրոցի ավարտին մասնակիցներից ձեւավորված խմբերը կընտրեն համայնքային որեւէ խնդիր, որի վերաբերյալ կիրականացնեն համատեղ հետազոտություն: Ընտրված լավագույն հետազոտական աշխատանքը կտպագրվի:

Ծրագիրը նախատեսված է տնտեսագիտական, իրավաբանական, սոցիոլոգիական եւ հարակից բնագավառների կրթությամբ բակալավրիատի 3-4-րդ եւ մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների համար:

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմում-հայտը եւ ինքնակենսագրականի հետ մինչեւ ս.թ. նոյեմբերի 18-ը ուղարկել compassgyumri@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հետազոտական դպրոցի դիմում-հայտ»:

«Հետազոտական դպրոց» ծրագիրն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն դասընթացի մանրամասների մասին:

Lրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (077) 190 895, (095) 160 100: