Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Տեղադրվել է 30-11-2017
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք «Հոդված 3»-ում
Դեկտեմբերի 2-ին եւ 3-ին՝ ժամը 12:00-20:00-ին, «Հոդված 3» ակումբում «Արեւածաղիկ» թիմը կկազմակերպի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ մի շարք վարպետներ կներկայացնեն իրենց աշխատանքները։

Ցուցահանդեսի ժամանակ կլինեն նաեւ երաժշտական փոքրիկ կատարումներ եւ թեյի հյուրասիրություն։ Դեկտեմբերի 3-ին «Shaghap Tea»-ն կհյուրասիրի իր խոտաբույսերով թեյերը։ 

Մուտքն ազատ է: