Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-12-2017
Հայտնի են «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողները
«Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Երեւանում։ Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել 21 մասնակիցներ ԱՊՀ-ի եւ Մերձբալթիկայի երկրներից։

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված էին 11 փորձառու մասնագետներ։ Գեղեցկության մրցույթի եզրափակչին հրավիրված էին նաեւ հայտնի բլոգերներ, նորաձեւության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձեւության քննադատներ, դիզայներներ եւ հայտնի աստղային դեմքեր ՀՀ-ից եւ ԱՊՀ-ից։

«Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթի գեղեցկուհիները  ներկայացան 4 կերպարներով։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յանա Ռուբցովան։ Հայաստանից Սրբուհի Ավանեսյանը ստացավ «2-րդ թոփ մոդել ԱՊՀ» մրցանակը։ Երրորդ հորիզոնականում ռուսաստանցի Տատյանա Կոլոկոլովան էր, իսկ չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրին Սաբրինա Ասանշոեւան (Տաջիկստան) եւ Եկատերինա Ստրախովան (Ռուսաստան)։

Հիշեցնենք, որ հաղթող մասնակցին սպասվում են հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների ու կինոարտադրողների կողմից, ինչը նրան այդ ոլորտում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն կընձեռի:

Պատկերասրահ՝ «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը Երեւանում