
Անցած չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Աին քաղաքում մեկնարկել է ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող թվով 14-րդ աշխարհի ակումբային առաջնությունը: Ինչպես նախորդ տարի Ճապոնիայում, այնպես էլ այս անգամ մրցաշարում մրցավարները հնարավորություն ունեն օգտվելու VAR (Video Assistant Referee) համակարգից, որը նրանց հնարավորություն կտա հնարավորինս խուսափել սխալ որոշումներ կատարելուց:
Մրցավարները կարող են օգտվել VAR համակարգից հատկապես գոլերի արձանագրման կամ դարպասի գրավումը չեղարկելու համար, 11-մենտրանոցների նշանակման, կարմիր քարտեր ցույց տալու ժամանակ, ինչպես նաեւ խաղից դուրս վիճակներ գրանցելու համար: VAR համակարգը հատկապես օգտագործվելու է Աբու Դաբիում եւ Ալ-Աինում անցկացվող հանդիպումների ժամանակ: Այս համակարգը որպես օժանդակ դեր կունենա մրցավարի օգնականների եւ չորրորդ պաշտոնյայի հետ միասին:
VAR-ի մասին լրացուցիչ ու առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: