Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-12-2017
2017-ի ամենաշահութաբեր 10 ֆիլմերը
2017-ը մեզ նվիրեց տարբեր ժանրերի ինքնատիպ ու գեղեցիկ ֆիլմեր: Դրանցից շատերին կինոսերները սպասել են տարիներ շարունակ, շատերն անմոռանալի հետք են թողել: Սակայն այս թոփ 10-յակն ամենաշահութաբեր ֆիլմերի մասին է: Ֆիլմեր, որոնք կինովարձույթում հայտնվելուն պես ապահովել են մեծ շահույթ: Eritasard.am-ը ներկայացնում է 2017-ի ամենաշահութաբեր 10 ֆիլմերը:
Տասնյակը կազմելիս հաշվի ենք առել Kinopoisk կայքի տվյալները:
 
1.«Գեղեցկուհին եւ Հրեշը» 
 
Բյուջեն՝ 160 000 000 $, շահույթը՝ $1 263 521 126

Չարացած Կախարդուհին արքայազն Ադամին վերածել է զարհուրելի հրեշի նրա համար, որ վերջինս չար, ինքնասիրահարված եւ կոպիտ էր: Որպեսզի կախարդանքը հանվի արքայազնի եւ իր պալատի ծառաների վրայից, նա պետք է սովորի լինել բարի, սիրել եւ սիրվել: Այս ամենը պետք է կատարվի մինչեւ Կախարդուհու նվիրած վարդի վերջին թերթիկն ընկնի:

 
2. «Ֆորսաժ 8»
 
Բյուջեն՝ 250 000 000 $, շահույթը՝ $1 235 761 498

Ֆիլմի հերոսներ Դոմը եւ Լետտին գնում են իրենց մեղրամիսն անցկացնելու, իսկ Միան եւ Բրայանը դուրս են գալիս խաղից: Խմբի մյուս անդամները սովորական կյանք են վարում: Սակայն երբ մի առեղծվածային կին Դոմին հանցանքի աշխարհ է ներքաշում, որից նա չի կարող դուրս գալ, եւ ստիպում են նրան դավաճանել նրանց, ովքեր թանկ են իր համար, խումբը կանգնում է փորձությունների առաջ…

 
3. «Անճոռնի ես 3»
 
Բյուջեն՝ 75 000 000 $, շահույթը՝ $1 033 486 272

«Անճոռնի ես 3»-ը համանուն ֆրանշիզայի երրորդ մասն է: Սուպերգործակալներ Գրյուի եւ Լյուսիի ընտանիքում մեծանում է երեք երեխա: Գրյուն հակաչարագործական լիգայի անդամ է, եւ նրա առաջադրանքն է խախտել Բալտազար Բրետտի պլանները…

 
4. «Սարդ-մարդ: Տունդարձ»
 
Բյուջեն՝ 175 000 000 $, շահույթը՝ 880 166 924 $

Հիմնված է Marvel Comics-ի կողմից համանուն կոմիքսի վրա: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» կինոնկարի իրադարձություններից հետո: Փիթեր Պարկերը սովորական ավագ դպրոցական է, ով վերածվում է սուպեր հերոսի: Նա փորձում է համատեղել ահաբեկչության դեմ պայքարը, դպրոցական եւ ընտանեկան կյանքը: Պարկերի ուսուցիչը դառնում է Թոնի Ստարկը: Եվ Պարկերը ստիպված է լինում փրկել Նյու Յորքը՝ կռվելով չար Անգղի հետ, ով մեղադրվում էր հորեղբայր Բենի սպանության մեջ:

 
5. «Գալակտիկայի պահապանները. մաս 2»
 
Բյուջեն՝ 200 000 000 $, շահույթը՝ 863 565 527 $

Առաջին ֆիլմի ավարտից երկու ամիս անց Գալակտիկայի պահապանները շարունակում են ճանապարհորդել տիեզերքով՝ փորձելով օգնել Փիթեր Քվիլլին բացահայտել իր իրական ծագումնաբանությունը: 

 
6. «Թոր: Ռագնարյոկ» 
 
Բյուջեն՝ 180 000 000 $, շահույթը՝ 842 394 757 $

«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի իրադարձություններից հետո Թորը, ով Սակաար մոլորակում գերի է առանց իր զենքի, պետք է գլադիատորային մենամարտի ժամանակ հաղթի իր հին ընկերոջը` Հալքին, ժամանակին վերադառնա Ասգարդ եւ նրան փրկի ամենակարող Հելիից ու գալիք Ռագնարյոկից, որը կդառնա ասգարդյան քաղաքակրթության ոչնչացման պատճառը:

 
7. «Հրաշք կին»
 
Բյուջեն՝ 149 000 000 $, շահույթը՝ 821 863 408 $
 
Ամազոնի արքայադուստր Դիանան մեծացել է Թեմիսքիրա կղզում։ Մի ամերիկացի օդաչու, ով ինքնաթիռով վթարի է ենթարկվում կղզու վրա, պատմում է նրան տեղի ունեցող համաշխարհային պատերազմի մասին։ Դիանան լքում է իր տունը, որպեսզի փորձի կանգնեցնել պատերազմը…

 
8. «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» 
 
Բյուջեն՝ 230 000 000 $, շահույթը՝ 794 861 794 $

Կապիտան Ջեք Ճնճղուկը հասկանում է, որ իրեն հետապնդում են իր վաղուցվա թշնամի կապիտան Սալազարը եւ նրա երեւակայական ծովահենները։ Նրանք նոր են փախել Սատանայական եռանկյունուց եւ ստիպված են ոչնչացնել բոլոր ծովահեններին՝ այդ թվում նաեւ Ջեքին։ Փրկվել կօգնի միայն Պոսեյդոնի եռատամը, որն իր տիրողին ծովերը հսկելու լայն հնարավորություն է տալիս։ Հաշտված կապիտաններ Ջեկ Ճնճղուկը եւ Հեկտոր Բարբոսան պետք է ոչնչացնեն Սալազարին։

 
9. «Այն»
 
Բյուջեն՝ 35 000 000 $, շահույթը՝ 697 581 748 $

80-ականների վերջ, նահանգ Մեն։ Անձրեւոտ հոկտեմբերյան ցերեկ է, 13-ամյա Բիլլ Դենբրոն օգնում է իր եղբորը՝ Ջորջին, որպեսզի պատրաստեն թղթե նավակ։ Բիլլը հիվանդ է եւ չի կարողանում գնալ եղբոր հետ զբոսնելու, հետեւաբար Ջորջը գնում է միայնակ։ Ուժի հոսքի պատճառով Ջորջը բաց է թողնում նավակը, որն անսպասելիորեն հայտնվում է ծաղրածուի կոստյումի մեջ…

 
10. «Լոգան՝ Կուղխ»  
 
Բյուջեն՝ 97 000 000 $, շահույթը՝ 616 795 600 $

Ոչ հեռավոր ապագայում կյանքից հոգնած Լոգանը խնամում է հիվանդ պրոֆեսոր Իքսին, ով թաքնվում է մեքսիկական սահմանի մոտ: Սակայն Լոգանը այլեւս չի կարողանում թաքցնել իր անցյալը, երբ հանդիպում է երիտասարդ մուտանտի, ում հետապնդում են չար ուժերը: