Դուդուկահար եւ դհոլահար քույրերը Սերժ Թանկյանի համար անակնկալ են պատրաստել

Դուդուկահար եւ դհոլահար քույրեր Աննա եւ Անահիտ Մխիթարյաններն ամանորյա անակնկալ են պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ «System of A Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի առաջատար Սերժ Թանկյանի համար:
Նրանք փոխադրել եւ կատարում են Թանկյանի ու «System of a Down» խմբի «Chop Suey!» ստեղծագործությունը եւ պատրաստել են փոքրիկ տեսանյութ: «Chop Suey!»-ն «System of a Down» խմբի «Toxicity» ալբոմից է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաեւ տարրեր հայկական ստեղծագործություններից:
«Մենք շատ ենք սիրում Սերժ Թանկյանին եւ շատ հպարտ ենք, որ նա մեր հայրենակիցն է, չէ՞ որ մենք էլ ենք Վանաձորից: Նրա ստեղծագործությունը կատարելով՝ որոշեցինք մեր սերն ու հիացմունքն արտահայտել նրա արվեստի նկատմամբ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, սիրելի՛ Սերժ Թանկյան»,- նշում են Մխիթարյան քույրերը:
Հավելենք, որ ստեղծագործությունը կատարելու ընթացքում նրանց է միացել նաեւ Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):
Տեսանյութի հղում՝