Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-02-2018
Հայ օլիմպիականների ելույթների օրն ու ժամը հայտնի է
Հարավկորեական Փհենչհանում Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը պարզ է։
Առաջինը Հայաստանը ներկայացնելու պատիվը կունենան մեր ամենափորձառում օլիմպիականը՝ դահուկորդ Կատյա Գալստյանը։ Նա մրցելույթ կունենա փետրվարի 13-ին, Երեւանի ժամանակով 12:30-ին։ Նույն օրը՝ ընդամենը 35 րոպե անց ելույթ կունենա Միքայել Միքայելյանը։ Մեր թիմի երկու դահուկորդներն էլ կմասնակցեց սպրինտի։

Երկու օր անց՝ փետրվարի 15-ին, Երեւանի ժամանակով 10:30-ին Կատյա Գալստյանը մրցելույթ կունենա 10 կմ ազատ ոճում։ Նույն ժամին, սակայն հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին, մրցահարթակ կելնի Միքայել Միքայելյանը։ Նա կմրցի 15 կմ ազատ ոճում։

Ամենաուշ մրցապայքարին կմիանա լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Փետրվարի 18-ին Երեւանի ժամանակով վաղ առավոտյան՝ 05:15-ին, մեր մարզիկը կմրցի հսկա ոլորավայրէջում, իսկ չորս օր անց՝ փետրվարի 22-ին, կրկին վաղ առավոտյան նույն ժամին հանդես կգա հատուկ ոլորավայրէջքում։
 
Ստորեւ ներկայացնում ենք մարզիկների մրցելույթների աղյուսակային ժամանակացույցը.
փետրվարի 13, ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով)` Կատյա Գալստյան - սպրինտ, 
փետրվարի 13, ժամը 13:05-ին՝ Միքայել Միքայելյան - սպրինտ, 
փետրվարի 15, ժամը 10:30-ին՝ Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, 
փետրվարի 16, ժամը 10:00-ին՝ Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, 
փետրվարի 18, ժամը 05:15-ին՝ Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, 
փետրվարի 22, ժամը 05:15-ին՝ Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք։