Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-02-2018
Օլիմպիական առաջին ոսկե մեդալը տեր ունի
Փհենչհանում մեկնարկած Ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճել է շվեդ դահուկորդը։
Շվեդիան ներկայացնող դահուկորդ Շարլոտ Կալան ոսկե մեդալ է նվաճել փետրվարի 9-ին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում մեկնարկած Ձմեռային օլիմպիական խաղերում։ Սա առաջին մեդալային հավաքածուն էր, որ խաղարկվում էր 15 կմ տարածությամբ սքիաթլոնում:

Շվեդ դահուկորդը 40 րոպե 44,9 վրկ արդյունքով կանգնել է պատվո հարթակի 1-ին աստիճանին, նվաճել է ոսկե մեդալ: Նրանից 7,8 վայրկյան հետ եզրագիծը հատել է նորվեգուհի Մարիտ Բյորգենը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակել է ֆին Կրիստա Պյարմյակոսկին՝ եզրագծին հասնելով հաղթողից 10,1 վրկ հետո։

Ի դեպ, առաջին մեդալն են նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ռուս մարզիկները, որոնք հանդես են գալիս օլիմպիական դրոշի ներքո։ Սեմյոն Ելիստրատովը բրոնզե մեդալ է նվաճել շորթ-թրեքի 1,500 մետր մրցավազքում: Մրցաձեւում օլիմպիական ոսկին նվաճել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Լիմ Խե Չունը, իսկ արծաթը՝ հոլանդացի Շինկի Նետը: