Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-02-2018
Բրիտանական լեգենդար ավտոմենքենան կվաճառվի աճուրդում
Սպասվում է, որ մեքենայի նախնական գինը կլինի շուրջ 15 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը ռեկորդային ցուցանիշ է բրիտանական արտադրողի համար։
«House Bonhams» աճուրդային տունը օրերս վաճառքի կհանի 1961 թվականի արտադրության բրիտանական «Aston Martin DB4GT Zagato 2 VEV» ավտոմեքենան: «DB4GT Zagato»-ի նախնական գինը 15 մլն ֆունտ ստեռլինգ է, որն այս պահին Եվրոպայում ամենաթանկ բրիտանական մեքենան է։
 
Աշխարհում այս մեքենայից կա ընդամենը 19 օրինակ։ Ի դեպ, 1961-1962 թվականներին «Aston Martin»-ի այս մոդելը մասնակցել է միջազգային ավտոմրցարշավների՝ ուժերը չափելով այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են «Ferrari 250 GT SWB» եւ «Ferrari 250 GTO Berlinetta» մոդելները։
 
Ժամանակին մեքենայի ղեկին է եղել «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի կրկնակի հաղթող Ջիմ Կլարկը։ Ամենամյա «Ինդի-500» ավտոմրցարշավի հաղթողին գրավել էր ավտոմեքենայի ոչ միայն բրիտանական արտադրությունը, այլեւ 3,7 լիտր ծավալով շարժիչը՝ 314 ձիաուժ հզորությամբ։
 
«Aston Martin»-ի այս մոդելը 97 կմ/ժ արագություն է զարգացնում 6,1 վրկ-ում։ Առավելագույնը կարող է երեւեկել 247 կմ/ժ արագությամբ։ Վերջին տարիներին ավտոմեքենան գտնվել է տարբեր անհատների մոտ, չնայած 1980-1990-ական թվականներին բազմիցս մասնակցել է ռետրո ավտոմեքենաների մրցարշավի։
 
1993 թվականին գրանցված լուրջ վթարից հետո մեքենան թարմացվել է «Aston Martin»-ի մայր գործարանում։ Նախատեսվում է, որ 2018 թվականի հուլիսի 13-ին մեքենան աճուրդով կվաճառվի 15 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Եթե ստացվեց, ապա այն կլինի բրիտանական արտադրության ամենաթանկ ավտոմեքենան ամբողջ Եվրոպայում։