Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-02-2018
Արթուր Աբրահամը կշարունակի բռնցքամարտել նաեւ 2018-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի առաջիկա մենամարտը կկայանա ապրիլի 28-ին, սակայն դեռեւս հայտնի չէ Արքուր Արքայի մոտակա մրցակիցը։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այս օրերին անձնական գործերով Երեւանում է։ Մայրաքաղաքում բռնցքամարտիկը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մենամարտերին:

Անվանի բռնցքամարտիկը բավականին երկար ժամանակ ռինգում չի եղել: Պարզվում է, որ պատճառը հանգստանալու ցանկություն է, սակայն կարիերայի ավարտի մասին դեռեւս չի մտածում. Աբրհամն ուղղակի դադար է վերցրել։

Շատ շուտով, սակայն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը սկսելու է նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին։ Մրցակիցը, սակայն, դեռ հայտնի չէ։ 38-ամյա Աբրահամն արդեն սկսել է մտածել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին:

«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է, որ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ նաեւ իմ անձնական գործերով», - ասել է Արթուր Աբրահամը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին:

Մոտակա ժամանակներս պաշտոնական հայտարարություն կլինի, որտեղ կներկայացվի Արթուր Արքայի մրցակիցը։ Մարտը նախատեսված է անցկացնել Գերմանիայում։