Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-02-2018
Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում
ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Մեցցո Պրոդաքշնը ներկայացնում է աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում: Համերգը կկայանա ապրիլի 16-ին, 19:00-ին Մարազահմերգային համալիրի համերգային դահլիճում:

Բրեգովիչը հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

Բրեգովիչին կարելի է բնութագրել որպես խորամանկ երաժիշտ, ում երաժշտությունը խճճացնող է, իսկ կերպարը՝ լցված գաղտնիքներով:

Նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ: Դպրոցական տարիներին նրան հեռացրին երաժշտական դպրոցից, ուր նա ջութակ էր ուսուցանում՝ պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ մայրը նրան մեկ օր կիթառ նվիրեց: Իսկ պատերազմը նրա կյանքը բաժանեց երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, իսկ պատերազմից հետո դարձավ այնպիսին. ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը:

Տոմսերն ամրագրելու համար զանգահարեք 096206208.