Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 26-02-2018
Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում կներկայացնի Սեւակ Խանաղյանը
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով «Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ Սեւակ Խանաղյանը՝ «Քամի» երգով:

Նշենք, որ մրցույթի եզրափակչում հանդես եկան Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» ռոք-խումբը:

Հաղթողն ընտրվեց  հեռուստադիտողների եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Հաղթող դարձավ Սեւակ Խանաղյանը՝ 24 միավորով: 

Նշենք, որ երգիչ Սեւակ Խանաղյանը ռուսական «Գլխավոր բեմ» եւ «Ձայն» հեռուստանախագծերի մասնակից է, ինչպես նաեւ ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող: