Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի կամավոր
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 12-03-2018
Եվրոպական համերաշխության կենտրոն
Հարցազրույց Լեհաստանում CWM կենտրոնի կամավոր Թինա Մուրադյանի հետ, ով կամավորական գործունեություն է իրականացնում Եվրոպական համերաշխության կենտրոնում (European Solidarity Center):
- Ողջո՛ւյն, Թինա՛, մի փոքր պատմի՛ր այդ կենտրոնի մասին: Ե՞րբ է այն հիմնադրվել:
 
- Ողջու՛յն, Հովի՛կ: Կենտրոնը, որը մշակութային հաստատություն է, 2007 թ.-ի նոյեմբերին հիմնադրվել է Գդանսկում: 
 
- Ո՞րն է կենտրոնի գործունեության նպատակը:
 
- Կենտրոնի գործունեության հայտարարված նպատակը Լեհաստանում եւ այլ երկրներում «Համերաշխության ժառանգությունը տարածելն է», ինչպես նաեւ ակտիվ մասնակցությունը եվրոպական ինքնության կառուցմանը:
 
- Ո՞վ է ղեկավարում կենտրոնը: 
 
- Կենտրոնը ղեկավարում է տնօրենը, ով նշանակված է չորս տարի ժամկետով: Կենտրոնում գործում է 16 հոգանոց խորհուրդը, որը նույնպես նշանակված է չորս տարի ժամկետով: Խորհրդի անդամները գործառույթներն իրականացնում են առանց սոցիալական վարձատրության: Կենտրոնում գործում է պատմական եւ ծրագրային կոլեգիա: Կենտրոնը ղեկավարում է Գդանսկ քաղաքի քաղաքապետը:
 
- Ո՞րն է կենտրոնի տեսլականը եւ ի՞նչ գործունեություն է այն իրականացնում:
 
- Կենտրոնը պետք է դառնա կենտրոնական եվրոպական հարթակ սոցիալական արդարության խնդրի վերաբերյալ կարծիքների փոխանակման համար: Ներկայումս Եվրոպական համերաշխության կենտրոնը կրթական, գիտական, հրատարակչական եւ ցուցահանդեսային գործունեություն է իրականացնում (օրինակ` «Ճանապարհ դեպի ազատություն» ցուցահանդեսը եւ ժամանակավոր ու բացօթյա ցուցահանդեսներ):
 
Հավելեմ նաեւ, որ նոր շենքի համար պատրաստվել է մշտական ցուցադրություն, որը վեց սենյակներում ներկայացնում է Լեհաստանի ժամանակակից պատմությունը, համերաշխության շարժման եւ նրա ժառանգության առաջացումը:  
Մշտական ցուցահանդեսից բացի՝ կենտրոնի շտաբը ներառում է նաեւ արխիվ, գրադարան, լրատվամիջոցների գրադարան, բազմաբնույթ սենյակ: Շենքի առաջին հարկում կան այգի եւ գրախանութ, գործում են հուշանվերների խանութ եւ սրճարան: 
 
- Ի՞նչ վիճակագրական թվեր կարող ես ներկայացնել ֆինանսների եւ այցելուների քանակի վերաբերյալ:
 
- Ենթադրվում է, որ հաստատության տարեկան պահպանման արժեքը կկազմի 13.5 մլն զլոտի, ինչպես նաեւ կլինի մոտ 2 մլն զլոտի եկամուտ: Այցելուների հաշվարկված տարեկան թիվը կազմում է 268 հազար: