Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-03-2018
Մարտի 8-ի ամենայուրահատուկ նվերները
Գարնան ամենագեղեցիկ եւ յուրահատուկ տոներից մեկը Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը:

Հայաստանում տոնը նշվում է մեկ ամիս՝ մինչեւ ապրիլի 7-ը: Այդ մեկ ամսվա ընթացքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ստանում են հաճոյախոսություններ, շնորհավորանքներ եւ իհարկե նվերներ: Կանանց տոնը յուրահատուկ դարձնելու համար տղամարդիկ փորձում են յուրահատուկ մոտեցում ցուցաբերել հատկապես նվերների ընտրության գործում:

Ստորեւ ներկայացնում ենք ամենայուրահատուկ նվերները, որոնք ժպիտ եւ հիացմունք են առաջացնում կանանց շրջանում:



Գունավոր բարձեր

Զարմացա՞ծ եք… Այո՛, շատ կանայք սիրում են նվերներ, որոնք տնային պարագաների մի մասն են կազմում: Գունագեղ, նուրբ եւ գեղեցիկ նախշերով բարձերը հարմարավետություն են եւ դրական լիցքերով են լցնում տունը: 



Նվեր-կատակ

Եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչը հումորի զգացում ունի, ապա ամուսնական մատանու տեսք ունեցող բռնակով բաժակը հենց նրա համար է: Այդպիսի նվերը կլինի ոչ միայն յուրահատուկ, այլեւ հիշվող: 



Ռոմանտիկ հանգստյան օրեր

Տոնական տրամադրությունը կրկնապատկվում է, երբ կանայք հավաքում են իրենց ճամպրուկը՝ ճամփորդելու համար: Սիրելի կնոջը 2 օր հեքիաթային հանգիստ պարգեւելն արդեն իսկ մեծ նվեր է: Նախաճաշ անկողնում, ռոմանտիկ ընթրիք, այց տեսարժան վայրեր. կանանց օրը հաճելի եւ հիշարժան դարձնելու իդեալական տարբերակ: 



Վառ գույն ունեցող պայուսակ կամ դրամապանակ

Ձմռան սառնությունը չեզոքացնելու եւ գարնանային ջերմ, տոնական օր ստեղծելու համար լավագույն նվերների ցանկին են դասվում պայուսակներն ու դրամապանակները: Պայուսակն ու նմանօրինակ աքսեսուարները կանանց համար երբեք շատ չեն լինում, ուստի նրանք միշտ երջանիկ կլինեն այդպիսի նվեր ստանալու դեպքում: 



Մարզման  եւ սպա սրահի այցեքարտ

Ուշադիր տղամարդիկ գիտեն, թե ինչ նախասիրություններ ունեն իրենց սիրելիները: Կանանց համար իդեալական եւ յուրահատուկ նվերների շարքին են դասվում նաեւ այդպիսի այցեքարտերը: 



Թռիք օդապարիկով

Էքստրիմի սիրահար կանանց համար հիանալի նվեր է օդապարիկով թռչելը: Շատ հաճախ ամենայուրահատուկ նվերին գումարվում է նաեւ ամուսնության առաջարկությունը օդում: 



Զարդատուփ

Զարդատուփը բոլոր ժամանակների յուրահատուկ նվերներից է: Տղամարդիկ իրենց սիրելիներին շատ հաճախ զարդեր են նվիրում, որոնք պահելու համար զարդատուփ է անհրաժեշտ: Ուշադիր տղամարդիկ իրենց նվիրած զարդերի պահման համար նվիրում են նաեւ փոքրիկ պահոցներ՝ զարդատուփերի տեսքով: 



Քաղցր ծաղիկներ

Ծաղիկներից զատ՝ կանայք սիրում են նաեւ քաղցրավենիք: Կանանց համար յուրահատուկ նվեր ընտրելիս կարելի է քաղցրավենիքը համատեղել ծաղիկների հետ, այլ կերպ ասած՝ կոնֆետների փունջ:  



Օծանելիք

Օծանելիքը եւս դասվում է ավանդական նվերների շարքին, սակայն պետք է հիշել, որ յուրաքանչյուր կնոջ համար նախատեսված է յուրահատուկ բույր, որն էլ ավելի կընդգծի նրա հմայքն ու կանանցիությունը: Օծանելիքի հարցում տղամարդիկ պետք է զգույշ լինեն՝ լավ ճանաչելով կնոջ բնավորությունն ու նախընտրությունը: 



Բաղադրատոմսերի գրքեր

Յուրահատուկ ուտեստներ պատրաստել սիրող կանայք մշտապես փորձում են զարմացնել իրենց խոհարարական կարողություններով, իսկ դրա համար նրանց անհրաժեշտ են լինում տարբեր բաղադրատոմսեր: Համեղ ուտել սիրող տղամարդիկ կարող են իրենց սիրելիներին օգնել այդ գործում՝ նրան բաղադրատոմսերի գրքեր նվիրելով: