Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-03-2018
Հարութ Բալյանը կրկին մենահամերգով հանդես կգա Երեւանում
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանը բացառիկ մենահամերգով հանդես կգա Երեւանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին անցկացվելիք համերգային շոուի հատուկ հյուրերը կլինեն Սուպեր Սաքոն եւ DJ Sammy Flash-ը:

Երկար սպասված համերգին կհնչեն հին ու նոր սիրված երգեր, կներկայացվեն դուետներ, անակնկալ դուետ համար, ինչպես նաեւ տեղի կունենա նոր երգի պրեմիերա: Այդ ամենը կուղեկցվի շքեղ լուսային շոուով եւ կենդանի նվագակցությամբ:

Հարութ Բալյանը ծնվել է Երեւանում։ Մանկուց սիրել է երաժշտություն եւ երգ։ Տասը տարեկանում ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ։ Երաժշտության հանդեպ սերը հետագայում վերածվել է հայտնի երգիչ դառնալու երազանքի։ Դա իրականանում է 24 տարեկանում՝ 2003 թ. հուլիսին, երբ ձայնագրվում է նրա առաջին ալբոմը։

Համերգի կազմակերպիչներն են «YEGHOYAN Production»-ը եւ «HB productions»-ը: