Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-04-2018
«Ծիծեռնակ». հայտնի են երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիրները
Շքեղ համերգային երեկո, տոնական շոու. մարտի 31-ին անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է արժեւորել եւ խրախուսել հայկական երաժշտարվեստի՝ տարբեր ժանրերում ստեղծագործող անհատներին, ստեղծագործական խմբերին, ինչպես նաեւ հանրությանը ներկայացնել 2017 թվականին երաժշտության բնագավառում նշանակալի նվաճումները:

Դասական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն համերգային նախագիծ - «Ահեղ դատաստան» (Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն)
Լավագույն ալբոմ – «Alexsandr Harutyunyan: Complete piano works», Հայկ Մելիքյան 
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) - Դիանա Ադամյան (ջութակ)
Լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) - Լիպարիտ Ավետիսյան (տենոր)
Լավագույն երաժշտախումբ - «Հովեր» պետական երգչախումբ

Ժողովրդական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) - Նորայր Գափոյան (դուդուկ)
Լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) - Վարդան Բադալյան
Լավագույն ալբոմ – «Քեզ եմ հիշում» (Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ)
Լավագույն երաժշտախումբ - «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ»
Լավագույն համերգային նախագիծ - «Դուդուկի մեծարման երեկո» (Կամո Սեյրանյան)

Մասսայական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն ՓՈՓ խումբ - «Արցախի ձայներ»
Լավագույն ալբոմ - «Զարմանալի եւ անսովոր» YellowStones
Լավագույն ռոք խումբ - NEMRA
Լավագույն տեսահոլովակ - «Սիրո Հավերժ քաղաք» (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն համերգային նախագիծ - «Սիրո Հավերժ քաղաք» (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն դուետ - «Արամ MP3 եւ 3.33»
Տարվա հիթ - «Լուսին» (Գարիկ եւ Սոնա)
Տարվա հայտնություն - Հակոբ Հակոբյան եւ Արման Հովհաննիսյան
Տարվա լավագույն երգիչ - Էրիկ
Տարվա լավագույն երգչուհի - Իվետա Մուկուչյան

Հատուկ մրցանակներ տրվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ «Համահայկական նվագախումբ» նախագիծը լավագույնս իրականացնելու, Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ «Մշակութային կանգառ» նախագծի իրականացմանն աջակցելու, Ջազի հայկական ասոցիացիային՝ ջազը հանրահռչակելու համար, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագծին, Գայա Արզումանյանին՝ «Այայի երկիր Արցախ» երգի, Հանրային հեռուստաընկերությանը՝ մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու, Սիրուշոյին՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու, Արտակ Կիրակոսյանին՝ «Կրկին բեմում» համերգային նախագծի համար, եւ Արթուր Գրիգորյանին` հայկական էստրադայում նշանակալի ավանդի եւ ծննդյան 60-ամյակի առիթով:

Մրցանակաբաշխությանը հետաքրքիր համարներով հանդես եկան Արամ MP3-ը, Իվետա Մուկուչյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Գայա Արզումանյանը, «Նեմրա»-ն, Էրիկ Կարապետյանը եւ այլք: Մրցանակաբաշխության հաղթողներն արժանացան «Ծիծեռնակ» մրցանակին, որը հեղինակել է Արման Դավթյանը (Նուռ):