Նյութը՝ «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ից
Տեղադրվել է 06-04-2018
«Պաշտպանն եմ հայրենիքիս». երիտասարդ լուսանկարիչների մրցույթ
«Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Պաշտպանն եմ հայրենիքիս» լուսանկարչական մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ ստեղծագործող երիտասարդները (16-30 տարեկան):

Լավագույն աշխատանքների հեղինակները պարգեւատրվելու են, իսկ նվազագույն պահանջները բավարարող եւ ժյուրիի կողմից երաշխավորված աշխատանքները հրատարակվելու են առանձին ալբոմի տեսքով, ինչպես նաեւ կարժանանան խրախուսական մրցանակների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձեւը, համաձայնվել մրցույթի պայմաններին եւ photo2018.hesh@gmail.com էլ․ փոստի հասցեին ուղարկել մրցութային լուսանկարը (լուսանկարները):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. հունիսի 1-ը՝ ժամը՝ 18:00:

Մրցանակաբաշխությունն ու աշխատանքների ցուցադրությունը 2018 թ.-ի օգոստոսի 1-ին կկազմակերպվի ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում: