Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-04-2018
Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեցին պարտիան
Գերմանիայում ընթացող դասական շախմատի գերմրցաշարում 6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կառլսենն էր։

«GRANKE» դասական շախմատի մրցաշարը, որ մեկնարկել էր անցյալ շաբաթ՝ հանգստյան օրերին, հնարավորություն տվեց 6-րդ տուրում անչափ հետաքրքիր Լեւոն Արոնյան-Մագնուս Կառլսեն դիմակայություն տեսնելու։ Չնայած օրեր առաջ հայ գրոսմայստերը Հավակնորդների մրցաշարում իրական ձախողման էր ենթարկվել, սակայն աշխարհի չեմպիոնի հետ խաղում Լեւոն Արոնյանը հետաքրքիր մարտավարություն էր ընտրել՝ խաղալով սեւերով։

Պարտիայի 52-րդ քայլին կողմերը համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի շուրջ։ Չնայած Մագնուս Կառլսենը մեկ զինվոր ավելի ուներ, սակայն Լեւոն Արոնյանի խաղային դիրքը առավել հարմար էր։ Այսպիսով՝ դիմակայունից հետո միավորը կիսվեց երկու շախմատիստների միջեւ։

Վեց հնարավորից թե՛ Լեւոն Արոնյանը, թե՛ Մագնուս Կառլսենը ունեն 3,5-ական միավոր։ 7-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը մրցաշարի ընթացքում բավականին լավ տպավորություն թողած Նիկիտա Վիտյուգովն է։ Լեւոն Արոնյանը խաղալու է սպիտակներով։