Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 12-04-2018
Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը
Ապրիլի 12-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը:



Նիստին մասնակցում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար, խորհրդի անդամ Արսեն Քարամյանը եւ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Հայրապետյանը։ 



Խորհրդի աշխատանքներին զուգահեռ՝ մեկնարկում է նաեւ «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» ցուցահանդեսը:



Ցուցահանդեսի շրջանակում ԱՊՀ մասնակից երկրների բազմաթիվ երիտասարդներ ներկայացնում են իրենց նորարարական գաղափարներն ու լուծումները հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ։ Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները։