Ուրբաթ 13. հետաքրքիր փաստեր

«Ուրբաթ 13» լսելիս մարդկանց մոտ մի փոքր վախ է առաջանում: Տարածված արեւմտյան սնահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել եւ զգույշ մնալ անհաջողություններից: Բժշկության մեջ դա համարվում է ֆոբիա եւ հաճախ անվանվում «պարասկեւիդեկատրիաֆոբիա»։
Տերմինն առաջարկել է ամերիկացի հոգեթերապեւտ Դոնալդ Դոսեյը, ով բառը կազմել է հունարեն՝ παρασκευή (հինգշաբթի) եւ δεκατρία (տասներեք) բառերից։ Դոսեյն այդ երեւույթն ուսումնասիրել է որպես իր՝ անխելամիտ վախերի թերապիայի մի մաս։ Նա մասնավորապես ասել է. «Եթե դուք կարողանաք այս բառը սահուն ասել մի քանի անգամ, ապա ձեր վախը ուրբաթ 13-ի հանդեպ կանհետանա»։
Մի շարք աղբյուրներում նշվում է, որ այդ օրվա հանդեպ սնահավատությունը կարող է ծագած լինել միջին դարերում Հիսուսի խորհրդավոր ընթրիքի եւ խաչելության պատմությունից, որտեղ Ավագ հինգշաբթի օրը կար 13 անհատ՝ Ավագ ուրբաթում՝ Հիսուսի մահից մեկ օր առաջ:

Հետաքրքիր փաստեր
1. Ուրբաթ 13-ին ամերիկացիները շատ լուրջ են վերաբերում: Բազմահարկ շատ շենքերում բացակայում է 13-րդ հարկը, այսինքն՝ 12-ին հաջորդում է 14-ը: Հյուրանոցներում եւս չկա 13-րդ համարի սենյակ: Օդանավակայանները եւս անմասն չեն մնացել ուրբաթ 13-ի ազդեցությունից: Շատ օդանավակայաններում բացակայում է 13-րդ ելքը:

2. Զարմանալի կթվա, սակայն Լոնդոնում հնարավոր է չեղարկեն այն վիրահատությունները, որոնք նշանակված են եղել այդ օրը: Անգլիացիները վստահ են, որ այդ օրը ռիսկերն ավելի շատ են, քան երբեւէ:
3. Եթե ֆրանսիացիները որոշեն այդ օրը հավաքույթ կազմակերպել, ապա մասնակիցների 13 թիվը քողարկելու համար դնում են եւս մեկ աթոռ եւ սպասքի պարագաներ:
4. Իսլամական աշխարհում այդ օրը համարվում է ոչ աշխատանքային օր: Կարծիք կա, որ այդ օրը կլինի աշխարհի վերջը: Քրիստոնյաների մոտ էլ ուրբաթ օրը կապվում է Քրիստոսին խաչելու օրվա հետ:
5. Կաթոլիկական երկրներում այդ օրը համարվում է շաբաթվա ոչ թե 5-րդ, այլ 6-րդ օրը:
6. Լեգենդար «The Cure» խումբն այդ օրը գրել է իր նշանավոր հիթը՝ «Friday I’m In love»: