Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-05-2018
Լավագույնն ու ամենանորարարականն Իրանից՝ հայ սպառողին. «Իրան Էքսպորտ 2018»
Լավագույն արտադրանքը Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ հայ սպառողին. մայիսի 3-6-ը «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում ընթանում է «Իրան Էքսպորտ 2018» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը պաշտոնապես մեկնարկեց մայիսի 3-ին: B2B հանդիպումներ մասնակիցների հետ, ինչպես նաեւ բիզնես ֆորում. ցուցահանդեսը մեկ հարկի ներքո համախմբել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ սննդից մինչեւ շինարարական արտադրանք, սպառման տարբեր ապրանքներ: Նպատակն է ամրապնդել հայ-իրանական հարաբերությունները, նպաստել երկու երկրների միջեւ համատեղ գործարար կապերի հաստատմանը:

Այս էքսպոյի առանձնահատկություններից է բոլորովին նոր տեխնոլոգիաներով 7 օրում կառուցվող տունը, որը հետաքրքրեց նաեւ Eritasard.am-ին: Մեզ հետ զրույցում նորարարական այդ գաղափարի մասին պատմում է այդպիսի տներ պատրաստող «Anoshe Construction Company»-ի մենեջեր Մոհամմադրեզա Անուշեհը: 

«Իրանցիները շատ դրական են ընդունել այս գաղափարը: Ե՛վ մատչելի է, ե՛ւ արագ է: Արդեն շատ իրանցիներ են ապրում նման առանձնատներում: Աշխարհում կամաց-կամաց դադարում են կիրառել բետոն, ցեմենտ՝ տուն կառուցելու համար: Մենք ուզում ենք, որ նոր տեխնոլոգիաներ կիրառվեն: Այս տեխնոլոգիան, որով պատրաստվում է տունը, LSF է կոչվում: Կանադական նոր տեխնոլոգիա է. տունը դիմանում է անգամ 8 բալ երկրաշարժին»,- նշում է Մոհամմադրեզա Անուշեհը:

Նրա խոսքով՝ ցանկացած աղետի, պատահարի դեպքում այդ տեխնոլոգիաներով պատրաստված տները շատ հեշտ է վերականգնել: «Մեկ առանձնատունը 7 օրվա մեջ հնարավոր է կառուցել: Մենք ուզում ենք այս նոր տեխնոլոգիան բերել նաեւ Հայաստան եւ տարածաշրջան, որպեսզ

Պատկերասրահ՝ Իրան Էքսպորտ 2018