Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-05-2018
Մաուրո Իկարդին կլինի՞ Սերխիո Ագուերոյի փոխարինողը
Անգենտիացի հարձակվողը Լիոնել Մեսսիի կողքին հանդես է գալիս առանց հավելյալ հարգանքի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արգենտիացին չի մեկնի Ռուսաստան։

Արգենտինայի ազգային թիմի ավագի հանդեպ գրեթե ամենուր հատուկ վերաբերմունք է ցուցաբերվել, սակայն փաստ է, որ Մաուրո Իկարդիի կողմից չկա այդօրինակ մոտեցում: Արդյունքում՝ Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվողը արդեն իսկ չի հայտնվել 2018 թ.-ի Աշխարհի առաջնության Արգենտինայի հայտացուցակում։

Հարձակվողը չի հրավիրվել նաեւ հավաքական վերջին ընկերական խաղերի ժամանակ։ Իտալական «Calciomercato» հանդեսը նշում է՝ Մարիո Իկարդին այդպես էլ չկարողացավ ազգային թիմում հարմարվել «Մեսսիի կլանի» փիլիսոփայությանը: Արգենտինական ու իտալական պարբերականներին հայտնի է դարձել, որ արգենտինացիների գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին Մարիո Իկարդիին տեսնում է միմիայն որպես Սերխիո Ագուերոյին փոխարինողի կարգավիճակում:

Ըստ գլխավոր մարզիչի՝ Մարիո Իկարդին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր կստանա միայն այն դեպքում, եթե Սերխիո Ագուերոն չհասցնի ապաքինվել վնասվածքից: Ըստ մամուլում պտտվող ասեկոսների՝ Մեսսի-Իկարդի կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Մաուրո Իկարդին գրավեց Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, Լեո Մեսսիի թիմակից Մաքսի Լոպեսի կնոջ սիրտը՝ դառնալով ընտանեկան գժտության մեղավոր:

Հիշեցնենք, որ իտալական «Ա Սերիա»-ի ընթացիկ մրցաշրջանում Մարիո Իկարդին դարձել է 27 գոլի հեղինակ եւ պայքարում է ոսկե խաղակոշիկի համար։