Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 10-05-2018
Պատերազմի տարիներին գրված երգեր, որոնք հավերժ են
Ռուսական արվեստի թանգարանում կայացավ 1945 թ. Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին նվիրված համերգ, որն իրականացվեց Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հետ:

Ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, պատերազմի մասնակից վետերաններ եւ այլք: 

Համերգը կրում էր «Պատերազմի տարիների սիրելի երգերը» խորագիրը: Հովհաննես Կարապետյանի եւ Անահիտ Ներսեսյանի կատարմամբ հնչեցին երգեր, որոնք գրվել են պատերազմի տարիներին եւ պատերազմից հետո:  

Эх, дороги... 
Пыль да туман,
Холода, тревоги
Да степной бурьян.


Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը շնորհավորեց բոլորին հաղթանակի օրվա կապակցությամբ եւ նշեց, որ մեծ պատիվ է թանգարանում նմանօրինակ համերգ անցկացնելը եւ պատվավոր հյուրեր ընդունելը: Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին թանգարանի տնօրինությանն ու աշխատակազմին՝ համերգի կազմակերպմանն աջակցելու համար: 

Синенький, скромный платочек
Падал с опущенных плеч.
Ты провожала
И обещала
Синий платочек сберечь.


Նշենք, որ կատարումներին զուգահեռ՝ ներկայացվում էին նաեւ երգերի պատմությունները, թե ինչպես են դրանք ստեղծվել, ովքեր են հեղինակները եւ ովքեր են կատարել: 

Этот День Победы
Порохом пропах,
Это праздник
С сединою на висках.
Это радость
Со слезами на глазах.