Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-05-2018
Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի
Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի:

Նա, Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում եւ Վիեննայում կայացած Vienna Stars միջազգային մրցույթում, գրավել է առաջին հորիզոնականը: Մարիաննա Լիման երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Mercy on me» ստեղծագործությամբ: 

Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով եւ ծանոթանալով եվրոպական մշակույթին եւ ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքների մասին: 

Լիման պատրաստվում է գիրք գրել նաեւ Ամերիկայի եւ Ասիայի մասին: Մարիաննան շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ՝ այժմ համատեղ պատրաստելով Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործությունը: