Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-05-2018
Դետալներ, որոնք խախտել են թագավորական ընտանիքի մի շարք կարգեր
2018 թվականի մայիսի 19-ն առանձնահատուկ օր էր բրիտանական թագավորական ընտանիքի համար, քանի որ այդ օրը տեղի ունեցավ արքայազն Հարիի ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Սա թերեւս արքայազն Ուիլյամի հարսանիքից հետո թագավորական ընտանիքի հետ կապված ամենաքննարկվող թեմաներից է:

Սակայն հանրության աչքից չեն վրիպել հարսանեկան որոշ դետալներ, որոնք փաստում են, որ հարսանեկան արարողակարգն իրականացվել է մի շարք խախտումներով:

Եպիսկոպոսը կարգ է խախտել

Ըստ կարգի՝ Կենսինգտոնյան պալատում պետք է բոլորը հրաժարվեն էլեկտրոնային սարքերից, որոնք ունեն նկարահանման հնարավորություն: Սակայն եպիսկոպոսը արարողակարգի ժամանակ կիրառել է «iPad», որը, ինչպես հայտնի է, տեսախցիկ ունի: 



Հարսնացուի զգեստների դիզայներները կանայք էին

Առաջին զգեստը, որը հարսնացուն կրել է պսակադրության ժամանակ, հեղինակել է Կլեր Ուիթ Կելլերը: Երկրորդ զգեստի հեղինակը Ստելլա Մակկարտնին է: 



Թագի վրա ամրացված բրոշ

Ինչպես Քեյթ Միդլթոնը, այնպես էլ Մեգանը պետք է կրեր Եղիսաբեթ թագուհու կողմից տրված թագ, սակայն Մեգանն իրականում կրել է Մարիա թագուհու թագը: Բրոշը, որն ամրացված է թագի կենտրոնում, թագին ամրացվել է որպես դետալ: 



Կապույտ մատանի

Ժամանակին նման մատանի ունեցել է նաեւ արքայադուստր Դիանան: Այդ մատանին հարսնացուի համար ընտրել է անձամբ արքայազն Հարրին: 



Արքայազն Հարրիի նախկին ընկերուհիները

Պարզվում է՝ արքայազնի հարսանիքին ներկա են գտնվել նրա նախկին ընկերուհիները. Չելսի Դեւին (կենտրոնում) եւ Քրիսիդա Բոնասը (աջից):



Արքայադուստր Շարլոտը

Արքայազն Ուիլյամի դուստրը՝ փոքրիկ Շարլոտը, հայտնվել է հանրության ուշադրության կիզակետում: Լուսանկարը, որտեղ նա ցուցադրում է իր լեզուն, մեծ իրարանցում է առաջացրել:



Թե ինչպես էր Հարրին «պայքարում» քողի դեմ

Պարզվում է՝ արքայազն Հարրիի համար իրական փորձություն է հանդիսացել հարսնացուի քողը բարձրացնելը: