Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 25-05-2018
Երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը հետաձգվում է

Հաշվի առնելով երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանի՝ 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում նախատեսված հանդիպման նկատմամբ ընդգծված հետաքրքրությունը և մասնակցել ցանկացողների մեծ թիվը (շուրջ 100), պայմանավորված տեխնիկական պատճառներով (նախարարության դահլիճը հյուրընկալում է ոչ ավել քան 40 մարդ), ինչպես նաև առաջնահերթ նպատակ հետապնդելով մարզերում գործող ՀԿ-ների և փորձագետների հնարավորինս լայն ներկայացվածության ապահովումը՝ նպատակահարմար ենք համարում  կազմակերպել առավել ընդգրկուն ձևաչափով հանրապետական հանդիպում-խորհրդաժողով 2018 թ. հունիս ամսվա երկրորդ կեսին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը մայիսի 29-ին նախատեսված միջոցառումը տեղափոխելու համար և տեղեկացնում, որ մայիսի 29-ի համար գրանցումները կհամարվեն վավեր և գրացումը կշարունակվի մինչև հունիսի 10-ը:

Հանդիպում-խորհրդաժողովի անցկացման օրվա և տեղի վերաբերյալ տեղեկատվություն ձեզ կտրամադրիվի լրացուցիչ:

Լիահույս ենք հետագա համագործակցության համար: