Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-05-2018
Էլթոն Ջոնը Հայաստանում է. բացահայտելով հանրաԷլթոն Ջոնը Հայաստանում է. բացահայտելով հանրահայտ երգչին հայտ երգչին
Հայաստան է ժամանել հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան եւ դաշնակահար Սըր Էլթոն Հերկուլես Ջոնը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 71-ամյա հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքեր արտադրող ամերիկյան «Սթարկի» («Starkey») ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Մեր երկիր ժամանելուն պես Էլթոն Ջոնը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ եւ իր այցով համացանցում մեծ իրարանցում առաջացրել: Eritasard.am-ն առաջարկում է բացահայտել (կամ էլ վերաբացահայտել) Էլթոն Ջոնին՝ մեր նյութի միջոցով: Ի վերջո, նախագահ Սարգսյանն ասել է՝ Էլթոն Ջոնը, հնարավոր է, հաջորդ տարի համերգով Հայաստան գա: 

Ո՞վ է Էլթոն Ջոնը 

Էլթոն Ջոնը բրիտանացի ռոք երգիչ է, կոմպոզիտոր, երգահան եւ դաշնակահար: Իրական անունն է Ռեջինալդ Քեննեթ Դուայթ: Մոտ 50-ամյա երաժշտական գործունեության ընթացքում նա վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնասկավառակ, նրա սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական Թոփ-40-ում: «Rolling Stone» ամսագրի կազմած աշխարհի լավագույն կատարողների ցանկում նա 49-րդ տեղում է։ Էլթոն Ջոնը 1970-ական թթ. շահութապես ամենահաջողակ կատարողներից է. նրա ալբոմներից վեցն առաջին տեղերն են զբաղեցրել Բիլբոարդ 200-ում, 23 սինգլներ եղել են ամերիկյան Թոփ-40-ում: Դրանցից մեկը՝ «Candle in the Wind» երգը (տարբերակ՝ նվիրված արքայադուստր Դիանային), վաճառվեց 37 միլիոն օրինակով:

Էլթոն Ջոնը հայտնի է որպես հասարակական գործիչ՝ մասնավորապես 1980-ականներին ՄԻԱՎ-ի դեմ իրականացրած իր պայքարի շնորհիվ: Էլթոն Ջոնը մինչ օրս Միացյալ Թագավորության ամենահաջողակ արտիստներից է: 

Հայանպաստ գործունեություն

Աշխարհահռչակ երգիչը 2017 թվականի մարտին՝ իր Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթի ժամանակ, ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: «Ուրախ եմ հայտնել «Խոստում» ֆիլմի ցուցադրության մեկնարկի մասին: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, որն իրագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ կատարվել է հայերի հետ, սարսափելի է: Դա սխալ էր: Եկե՛ք կատարենք այդ մասին երբեք չմոռանալու խոստումն ու պաշտպանենք մարդու իրավունքները, ուր որ լինենք»,- իր ֆեյսբուքյան էջում 2017 թ. մարտին գրել է Էլթոն Ջոնը:

Բացի դրանից՝ Էլթոն Ջոնը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մտերիմներից է, եւ չի բացառվում, որ այդ մտերմությունն օգտագործվի՝ ի օգուտ Հայաստանի: 

Հանրահայտ կատարումներ 

Վերջում ձեզ ենք ներկայացնում հայտնի արտիստի հանրահայտ կատարումներից մի  քանիսը՝ Էլթոն Ջոնի երեւանյան համերգի սպասումով…