Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 16-06-2018
Քաղցրավենիքի փառատոն՝ Հյուսիսային պողոտայում
Լավագույն ավանդույթները շարունակելով՝ «Բարեւ, մայրի՛կ» ամսագիրը եւ «Խաղաղության քաղաք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հունիսի 16-ին կազմակերպել էին ամենաուրախ եւ ամենագունեղ Քաղցրավենիքի փառատոնը:



Վաղ առավոտից Հյուսիսային պողոտան «քաղցրացել էր»: Զարդարված տաղավարներ, անուշաբույր, բազմագույն աղանդեր, հայկական ավանդական չրեղեն…



«Խաղաղության քաղաք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Լիլիթ Համբարձումյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որոնք կրել են բարեգործական բնույթ, իսկ Քաղցրավենիքի փառատոնը եւս բացառություն չէ. «Այսօր շատ հյուրեր կլինեն, ինչպես նաեւ ներկա կլինեն մանկատան հատուկ կարիք ունեցող երեխաները, որոնց օրը կփորձենք տոնի վերածել: Քաղցրավենիքից բացի՝ ներկայացված են տարբեր իրեր, որոնք երեխաների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում: Շատ ուրախ, գունեղ եւ գեղեցիկ միջոցառում է սպասվում»: 



Նշենք, որ փոքրիկների համար կլինի համերգային ծրագիր, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայում կլինեն երեխաների սիրելի հերոսները: Միջոցառումը կընթանա մինչեւ 22.00-ն, մուտքն ազատ է: