Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-07-2018
5 ֆիլմեր, որոնք հուլիսին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
2018-ի յոթերորդ ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում հուլիսին կարող եք դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմա Սթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 


«Մրջյուն-մարդը եւ Կրետը» (հայաստանյան կինոթատրոններում՝ հուլիսի 5-ից) 

Սքոթ Լենգը հայտնի նաեւ որպես Մրջյուն-մարդ, արժանանում է Վրիժառուների խմբին միանալու պատվին: Սակայն դստեր կողքին լինելու ցանկությունը ստիպում է մնալ հարազատ Սան-Ֆրանցիսկոյում: Երբ Հենք Փիմը չի կանչում Սքոթին միանալու նոր վտանգավոր ծրագրին, Սքոթը միավորվում է Կրետի հետ աշխարհը փրկելու համար:

Ռեժիսոր՝ Փեյթոն Րիդ, դերերում՝ Էվանջելինա Լիլլի, Փոլ Ռադ եւ այլք: 


«Հրեշներն արձակուրդում 3. Ծովն է կանչում» (հայաստանյան կինոթատրոններում՝ հուլիսի 12-ից)

Այս անգամ Դրակուլան իր ընկերների հետ մեկնում է արձակուրդ, որտեղ սիրահարվում է հրաշք Էրիկային: Սակայն Դրակուլայի դուստրը՝ Մեւիսը սարսափում է, երբ պատկերացնում է թե ինչ հետեւանքներ կարող են տեղի ունենալ:

Ռեժիսոր` Գենդի Տարտակովսկի: 


«Երկնաքեր» (հայաստանյան կինոթատրոններում՝ հուլիսի 12-ից)

Աշխարհի ամենաբարձր երկնաքերն այրվում է: Միայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հետախույզ Ուիլ Ֆորդը կարող է փրկել քաղաքը: Ամեն վարկյանը թանկ է:

Ռեժիսոր`Ռոուսոն Մարշալ, դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Նիվ Քեմփբել եւ այլք: 


«Թալլի» (հայաստանյան կինոթատրոններում՝ հուլիսի 12-ից)

Ի՞նչ նվիրել բազմազավակ մայրիկին ծննդյան օրը: Իհարկե դայակ, ով կօգնի նրան խնամել եւ դաստիրակել երեխաներին:

Ռեժիսոր՝Ջեյսոն Ռեյթման, դերերում՝Շարլիզ Թերոն, Մաքենզի Դեւիս, Մարկ Դյուպլաք եւ այլք: 


«Առաքելությունն անիրագործելի է. Հետեւանքներ» (հայաստանյան կինոթատրոններում՝ հուլիսի 26-ից)

Իթան Հանթը իր թիմի հետ պետք կատարի անհնարինը, երբ նոր առաջադրանքը պլանավորածի պես չի ընթանում:

Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Մաքուորի, դերերում՝ Թոմ Քրուզ, Ռեբեկա Ֆերգյուսոն, Հենրի Քավիլ եւ այլք: