Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 05-07-2018
Վեբինարի հրավեր. կներկայացվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից դրամաշնորհների տրամադրման կարգը
Մեկնարկել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագրերի հայտերի առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթը, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջեւան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթը` Իջեւանում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Առցանց դրամաշնորհային համակարգով հասարակական կազմակերպություններին դրամաշնորհային ծրագրով հետաքրքրվողներին հրավիրում ենք Վեբինարի (Ֆեյսբուքյան ուղիղ հեռաձարկում) միջոցով տեղեկատվական հանդիպման:

Հուլիսի 9-ին, ժամը 15:00-ից կարող եք միանալ Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջին, որտեղ եւ կհեռարձակվի վեբինարը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը եւ Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի Ծրագրերի եւ մոնիտորինգի իրականացման բաժնի պետ Ռոզա Հակոբյանը կներկայացնեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակում գործող առցանց դրամաշնորհային համակարգից (www.cragrer.am) օգտվելու կարգը, հասարակական կազմակերպությունների գրանցման կարգը, դրամաշնորհային հայտի ներկայացման ձեւը, հայտի ծրագրային եւ ֆինանսական մասի ներկայացման կարգը եւ առանձնահատկությունները։

Բանախոսների ներկայացմանը կհաջորդի հարց ու պատասխան:

Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջով անցկացվելիք վեբինարը հասանելի կլինի նաեւ ներքոնշյալ ինֆոտների ցանցերում, ինչպես նաեւ կարող եք այցելել ինֆոտներ' տեղում ավելի հզոր ինտերնետային կապի միջոցով մասնակցելու համար' Արարատի Ինֆոտուն, հասցե` ք. Արարատ, Իսահակյան փող., թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք, Արմավիրի Ինֆոտուն, հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա, Գյումրի Ինֆոտուն, հասցե՝ ք. Գյումրի, Մկրտչյան 38ա փող, բն. 1, Իջեւան Ինֆոտուն, հասցե՝ ք. Իջեւան, Անկախության 60, Մարտունի Ինֆոտուն, հասցե՝ ք. Մարտունի, Կամոյի 17, Վանաձոր Ինֆոտուն, հասցե՝ ք. Վանաձոր, Խորենացի 6/1, Վայք Ինֆոտուն, հասցե՝ ք. Վայք,  Ալավերդյան 15/1, Սյունքի Ինֆոտուն, հասցե՝ ք. Գորիս, Օրբելյաններ 18/2, Առաջընթաց Երիտասարդական ՀԿ, հասցե՝ ք.Աշտարակ, Այգեստան 20, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ, հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Տարտուի փողոց, Համայնքային գրադարանի 2-րդ հարկ

Երրորդ եռամսյակի առցանց դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է, մանրամասները' հղմամբ' http://cragrer.am/node/101, Իջեւան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի մասին մանրամասն այստեղ' http://erit.am/news/hy/82137: