Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 10-07-2018
Երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին նվիրված միջոցառումների համակարգման խմբին միանալու հրավեր
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ուսանողական խորհուրդներ, նախաձեռնող խմբեր և այլ կառույցներ, միանալու երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին նվիրված միջոցառումների համակարգման խմբին:

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների համակարգման խումբ ձեւավորելու նպատակն է միասնական միջոցառումների պաշտոնական ցանկ ունենալը, ռեսուրսների ճիշտ պլանավորումը, ինչպես նաև հնարավոր համագործակցության հաստատումը:

Խնդրում ենք բոլոր հետաքրքրված կազմակերպություններին, որոնք ցանկանում են կամ պատրաստվում են օգոստոսի 12-ին իրենց համայնքում  կամ համայնքներում  երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում կազմակերպել,  գրանցվել հետեւյալ հղմամբ՝ https://goo.gl/forms/1GYITFIU33AVdSZg1

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Համակարգման խմբի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին, որի մանրամասները կտեղեկացվեն միայն ընտրված կազմակերպություններին: