Նյութը՝ Մարինա Ադամյանի, Լեհաստանում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կամավոր
Լուսանկարները՝ Մարինա Ադամյանի
Տեղադրվել է 12-07-2018
Կամավորական աշխատանքիս մասին
Իմ կամավորական ծրագիրը իրականացնում եմ լեհական Գդանսկ քաղաքում՝ Եվրոպական Համերաշխության կենտրոնում, որը երկրի այցեքարտներից մեկն է, քանի որ ստեղծվել է ի հիշատակ 1980-ականներին սկսված համերաշխության շարժման (Solidarity Movement), որով հպարտանում է յուրաքանչյուր լեհ:

Կենտրունը իրականացնում է բազմաթիվ նախագծեր՝ միջազգային և տեղական, և իր մեջ ներաթում է թանգարանը, որը արտացոլում ու ամփոփում է համերաշխության շարժումը՝ Լեհաստանի պատմության ամենալուսավոր էջերից մեկը:

Առաջին աշխատանքային շաբաթը  շատ ինտենսիվ անցավ, քանի որ Թինա Մուրադյանը, հայկական արմատներով ուկրաինացի կամավորը, ում ես փոխարինելու էի Եվրոպական  Համերաշխության կենտրոնում,  իր անհատական և կամավորական նախագիծը՝ ամփոփոխ փոխանակման ծրագիրն էր սկսկել լեհերի և ուկրաինացիների մասնակցությամբ: Թինան ինձ շատ օգնեց ծանոթանալ աշխատանքի բնույթին, գործընկերներին ու ընդհանուր աշխատանքային միջավային: Եվ քանի որ փոխանակման ծրագիրը լեհ և ուկրաինացի երիտասարդների միջև էր, ես ունիկալ հնարավորություն ստացա մոտիկից ծանոթանալու երկու երկրկների պատմությանը, անցած դժվարին ճանապարհին և ապագայի տեսլականին:

Թիմակիցներս՝ աշխատանքային գործընկերեներս, օգնում են ինձ ինտեգրվել, սովորել լեզուն, ծանոթանալ լեհական մշակույթին: Դե էլ չասեմ, թե ինչքան բախտավոր էի աշխատել երկու համաշխարհային պատերազմների անդառնալի հետքը թողած, բայց հին ճարտարապետական գեղեցկությունը չկորցրած նավահանգիստ – քաղաքում: