Նյութը՝ Մշակութային ալիքից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-07-2018
Մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը 2018-ին կներառի նաեւ լուսանկարչությունը
Մեկնարկում է Հայաստանի մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը։ Մրցույթը դեռեւս 2015 թվականից բազմաթիվ երիտասարդների համար եղել է փորձի փոխանակման հիանալի հարթակ։

Մշակութային ալիքի «A21TV AWARD» մրցանակաբաշխության հայտագրումը այսօր արդեն մեկնարկում է,ու կտեւի մինչեւ Սեպտեմբեր։ Այս տարի մրցույթում տեղի են ունեցել բազմազան փոփոխություններ․ Ժյուրիի կազմում կլինեն համալրումներ, անվանակարգերում արդեն իսկ կատարվել է փոխոխություն՝ Կերպարվեստին այս տարի կփոխարինի լուսանկարչական արվեստը։

Փոփոխության պատճառը թերեւս անվանակարգի հնաբնակ լինելն է, ու վախը առ այն, որ մրցույթը իր ամենամյա բովանդակությամբ կարող է հոգնեցնել։ 2018 թվականի մրցույթում մշակութային ալիքը պատրաստել է հետաքրքիր վարպետության դասեր՝ ժյուրիի անդամների, նախկին մասնակիցների հետ ովքեր այսօր լուրջ հաջողություններ են գրանցում) եւ այլ արվեստագետների հետ։ Մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը իր որդեգրած ավանդույթի համաձայն՝ ունենում է ամեն տարի մի խորհրդանիշ: Այս տարի այն Կենաց ծառն է։ Ծառը խորհրդանշելու է այն զարթոնքը, որը ապրելու է ցանկացած մասնակից։ Խորհրդանիշը հենվում է նաեւ այն խոսքի վրա, որ արվեստի ցանկացած տեսակ անմահ է։

Մրցույթը ներառում է՝ կինոարվեստը (կարճամետրաժ ֆիլմեր), երգարվեստը (դասական, էստրադային), լուսանկարչությունը (հայրենիք), հագուստի մոդելավորում (1 կամ 2 հավաքածու):

Տարիքային սահմանափակում եւս առկա է՝ 16-35