Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-08-2018
Երիտասարդների միջազգային օր. ինչպես է այն նշվելու Հայաստանում
Օգոստոսի 12-ին կնշվի Երիտասարդների միջազգային օրը (International Youth Day), որը 1999 թ.-ի դեկտեմբերի 17-ին սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Առաջին անգամ տոնը նշվել է 2000 թ.-ի օգոստոսի 12-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդության իրազեկությունը երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ընդունել սերունդների փոխկապակցվածությունը եւ համատեղ լուծել տարբեր տարիքային խմբերի խնդիրները՝ բարձրացնելով երիտասարդների տեղեկացվածությունը գոյություն ունեցող խնդիրների, ռիսկերի եւ դրանց լուծման միջոցների վերաբերյալ:
Ամեն տարի որոշակի կարգախոսով կազմակերպվում են Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ (որոնցից են տարաբնույթ համերգները, ցուցահանդեսները, համաժողովները, սեմինարները, ֆլեշմոբերը եւ այլն): Այս տարի եւս տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության մարզերում: Eritasard.am-ը ներկայացնում է հանրապետությունում կազմակերպվելիք միջոցառումների օրակարգը: 


Գյումրի

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, արդեն չորրորդ տարին անընդմեջ Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։

Ներկայացնում ենք օգոստոսի 11-ին սպասվող միջոցառումների ցանկը՝
15:30 – 16։30 ՔԱՅԼԵՐԹ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ - Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման եւ հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացման նպատակով հեծանվաերթ։ Վայրը՝ Շառլ Անզնավուրի անվան հրապարակից մինչեւ թատերական հրապարակ։
16։30 – 19:00 ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐ - Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից Էրազմուս+ Երիտասարդություն ծրագրի հնարավորությունների ներկայացում: Վայրը՝ թատերական հրապարակ։
17։00 – 18:00 COLOR FEST GYUMRI - Երիտասարդների եւ համայնքի անդամների մասնակցությամբ գունային փառատոն, որը նկարահանվելու է «Աէրո» թռչող սարքի միջոցով: Վայրը՝ թատերական հրապարակ։
17։00 – 21:00 ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ - «Արփի եւ Hayway» փոփջազային բենդի եւ DJ-ներ Cenn_gg-ի ու Minasoff-ի մասնակցությամբ։ Վայրը՝ թատերական հրապարակ։

Միջոցառումների հղումը՝ https://www.facebook.com/events/257564521697046/


Արմավիր

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, Արմավիր քաղաքում մեծ մշակութային տոն է սպասվում։ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ եւ Արմավիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացնում է «Արմավիր Art» մշակութային փառատոնը, որի ժամանակ ներկայանալու են Արմավիրի մարզում մշակութային գործունեություն ծավալող երիտասարդները, ստեղծագործական խմբերը:

Ի՞նչ է սպասվում
Ժ. 15:00, Արմավիր քաղաքի մշակույթի տուն (Կարմիր ակումբ) - «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթ-ներկայացում, Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի «Արտիշոկ» թատերախումբ, գեղարվեստական ղեկավար Գրիշա Մնոյան:
Ժ. 17։00, Արմավիրի քաղաքային զբոսայգի - «Ուրախ ժամանց» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ի «Փալանչո» տիկնիկային թատրոն:
Ժ. 17։00-19։00, Արմավիրի քաղաքային զբոսայգի
Գեղանկարների ցուցադրություն
Բացօթյա ֆոլկ ֆոտոստուդիա
Տաղավարներ ստեղծագործական խմբերի համար
Նկարիչների ցուցադրական աշխատանք
Ժ. 20։00-22։00, Արմավիր քաղաքի հրապարակ - Համերգային ծրագիր, նաեւ բացօթյա պարուսուցում


«Ծաղկած նշենի» ՀԿ-ն եւս գործունեություն է ծավալելու Արմավիրի մարզի տարածաշրջանում: Օգոստոսի 12-ին նախատեսում է մի շարք ծրագրեր: Նախարարության հետ քննարկման ժամանակ առաջարկվել է Մյասնիկյան եւ Բաղրամյան համայնքների երիտասարդության համար (20 հոգի) հնարավորություն ստեղծել մասնակցելու Երիտասարդության օրվան նվիրված՝ Իջեւանում կայանալիք միջոցառումներին: Օգոստոսի 11-ին Մյասնիկյան եւ Բաղրամյան համայնքներում երիտասարդների հետ նախատեսվում է սկսել «Իրազեկ քաղաքացի» ծրագրի շարքը: «Լույսի կանչ» եւ «Ծաղկած նշենի» կազմակերպությունները պայմանավորվածություն են ձեռք բերել սպորտի բնագավառում. բարեկամական կամուրջ ստեղծել երկու համայնքների երիտասարդների միջեւ: Այս համագործակցության շրջանակում եւ Երիտասարդության օրվա առիթով որոշվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 18:00-ին, անցկացնել ֆուտբոլային ընկերական առաջին խաղը՝ խրախուսելով առողջ ապրելակերպ եւ ակնկալելով ստեղծել հիմնական ֆուտբոլային թիմեր: 

Օգոստոսի 12-ին՝ ժամը 21:00, Երիտասարդների միջազգային օրվան նվիրված մեկ այլ միջոցառում տեղի կունենա Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի մշակույթի տան բակում: Միջոցառման ժամանակ կլինեն ուրախ երգ ու պար, իսկ վերջում՝ գեղեցիկ հրավառություն: 


Գայ համայնք

Արմավիրի մարզի Գայ համայնքում Երիտասարդության միջազգային օրվա առիթով «Լույսի կանչ սոցիալ-կրթական  հասարակական կազմակերպության» կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11.00-14.00 տեղի կունենա «Վերածնունդ» համերգային ծրագիր գյուղի Ս. Սարգիս եկեղեցու բակում:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 17.30 «Ծաղկած նշենի» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպելու ենք ֆուտբոլային ընկերական հանդիպում Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «Արաքս» ֆուտբոլային ակումբի եւ Գայ համայնքի ֆուտբոլային թիմերի միջեւ:

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16.00 Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպելու ենք փոքրիկ մրցաշար Արմավիրի մարզի Հայկաշեն, Արաքս, Բաղրամյան, Գայ համայնքների երիտասարդների միջեւ:


Ենոքավան

Ենոքավանի զարգացման հիմնադրամը եւս կմասնակցի Հայաստանի 2018 թ. Երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջեւան քաղաքում օգոստոսի 12-ին կայանալիք Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։

«Յելլ էքստրիմ պարկ»-ի հետ համագործակցության շնորհիվ հիմնադրամը ծրագրին կներգրավվի հետեւյալ ձեւաչափերից մեկով.
1. Բիզնեսի հաջողության պատմություն «Յելլ էքստրիմ պարկ»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի կողմից,
2. Արտաճանապարհային տուր դժվարանցանելի վայրերով քաղաքում,
3. «Յելլ էքստրիմ պարկ»-ի ստեղծման ու հաջողության պատմության ներկայացում Տիգրան Չիբուխչյանի կողմից «Յելլ պարկ»-ի տարածքում:


Հովք

Հովք քաղաքացիական նախաձեռնությունН օգոստոսի 12-ի համար ներկայացնում է հետևյալ օրակարգը
Ժ. 13:30 - 14:00, հյուրերի դիմավորում երգ ու պարով (այսինքն  սկսվում է միջոցառումը):
Ժ. 14:00 - 15:00, ավանդական ուտեստների համտեսում: Տեղի երիտասարդների պատրաստած գեղեցիկ և արտասովոր իրերի ցուցադրություն:
Ժ. 15:00 - 16:00, երգ, պար, ուրախ ժամանցի շարունակություն:
Ժ. 16:00 - 17:00, զբոսանք գյուղի տարածքով:


Վարդենիս

Բուդոյան եղբայրներ մարզական միություն ՀԿ-ն նախաձեռնել է «Սպորտի եւ առողջ ապրելակերպի մասայականացում ՀՀ-ում» միջոցառումը: 2018թ.-ի օգոստոսի 12-ին՝ երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները սկսվելու են Վարդենիսի հրապարակից: Այնուհետեւ Վարդենիսի N1 մարզադպրոցում տեղի կունենա միջոցառման հանդիսավոր բացումը եւ մասնակցող թիմերի շքերթը, որից հետո  տեղի կունենա ԲԵՄՄ սաների ցուցադրական ելույթները: Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը: 


Վեդի

Վեդիի երիտասարդների միությունը եւս կանցկացնի տոնին նվիրված ծրագրեր: Մասնավորապես կանցկացվեն հետեւյալ միջոցառումները. 
10:00 - Street Art մեկնարկ,
12:30 - Վեդիի երիտասարդների միության անդամների կողմից Վեդիի մշակույթի տան մեծ դահլիճում պրեզենտացիայի ներկայացում օրվա խորհրդի մասին,
13:15 - «Հրաշքը» ֆիլմի ցուցադրություն Վեդիի մշակույթի տան մեծ դահլիճում,
15:20 - Ֆիլմի քննարկում հատուկ մասնագետի հետ,
16:00 - «Գուշակիր գիրքը» մրցույթ-խաղարկություն պատահական անցորդների հետ,
18:00 - Street Art շարունակություն եւ ավարտ:


Հրազդան 

«Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպությունն այդ օրը Հրազդան քաղաքում նախաձեռնել է մի շարք միջոցառումներ.
17:00 - Բացօթյա մարմնամարզություն Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակում,
18:30 - Հեծանվային մրցավազք՝ Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակից դեպի Միկրոշրջան թաղամասի Միասնության զբոսայգի (նախկին Բասեին),
20:00 - Միասնության զբոսայգում համերգային միջոցառում,
21:00 - Վառվող օդապարիկների ֆլեշմոբ:

Միջոցառումների հղումը՝  https://www.facebook.com/events/211156336218281/


Մարգահովիտ

Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը օրվա ընթացքում կազմակերպել է  այցելություններ բնակիչների տներ եւ երիտասարդներին բաժանել բացիկ-հրավիրատոմսեր՝ նպատակ ունենալով հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել եւ ներգրավել միջոցառմանը:
Միջոցառումը կմեկնարկի Օգոստոսի 12-ին,ժամը 19-ին:
19 :00 - բացման խոսք 
19:10 - մշակութային մաս՝  պարային համար, երաժշտական կատարումներ՝ երգ,դհոլ, կիթառ
19:30 - Մարգահովիտի երիտասարդական կենտրոն հկ նախագահի շնորհավորական  խոսք, կենտրոնի մեկ տարվա աշխատանքների հակիրճ ներկայացում
19:40 - տարվա ակտիվիստ եւ տարվա կամավոր անվանակարգերի նոմինանտների պարգեւատրում
19:50 - լուսանկարների մրցույթի ամփոփում, մրցանակների հանձնում
20 :00 - խաղարկային մաս՝ մրցութային խաղեր, մրցանակաբաշխություն, 
Ամբողջ միջոցառման ընթացքում նկարների ցուցադրություն, հիշողության պատ, մասնակիցնեը թողնում են իրենց ձեռքի դաջվածքը կտավի վրա եւ գրում որեւէ ուղերձ երիտասարդությանը:
20:40 - միջոցառմնա ամփոփում, երազանքների փուչիկների բաց-թողում,
21:00 - երաժշտություն, պար, հրավառություն:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ