Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 03-08-2018
Երիտասարդների միջազգային օրը՝ մարզպետարանների ուշադրության կենտրոնում
Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ օգոստոսի 12-ին կնշվի Երիտասարդների միջազգային օրը (International Youth Day):

Հայաստանում անցկացվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված տոնին: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում մարզպետարանների կազմակերպած միջոցառումները: 


ՀՀ Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում օգոստոսի 12-ին  նախատեսվում է իրականացնել Երիտասարդության միջազգային օրվան նվիրված երաժշտական  միջոցառում ինչպես նաև  ստեղծագործական աշխատանքների՝  նկարների ցուցադրություն: ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում օգոստոսի 9-ից 12-ը նախատեսվում է անցկացնել Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ֆուտբոլի առաջնություն երիտասարդների մասնակցությամբ:

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում իրականացվելու են հետևյալ միջոցառումները ` հեծանվային մարաթոն, հովանոցներով հանգստյան գոտու բացում, երեկոյան համերգ DJ-ի մասնակցությամբ , որի ընթացքում պարգևատրվելու են Թալին համայնքի ակտիվ երիտասարդները:


Տավուշի մարզ

Մարզում կանցկացվեն հետևյալ միջոցառումները՝ «Երիտասարդության միջազգային օրը երիտասարդական մայրաքաղաքում» (ք. Իջևան, միջոցառումների շարք, տոնական համերգ), «Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը» թեմայով հանդիպում-քննարկում (ք. Իջևանի, մարզպետարանի դահլիճ), «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդես (Իջևանի քանդակների այգի), «Մարզամշակութային միջոցառում», Սպորտլանդիա, պարային համույթների ելույթ (ք. Դիլիջան, բացօթյա ամֆիթատրոն), «Մեղրի և հատապտուղների փառատոն» (ք. Բերդ, Սորանի այգի), «Երիտասարդները ամուր սյունն են մեր   հայրենիքի», միջոցառում քաղաքային զբոսայգում (ք. Նոյեմբերյան): 


Արմավիրի մարզ

Օգոստոսի 12-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ-ն Արմավիրի քաղաքային այգում իրականացնելու է երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում-փառատոն, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվելու են մարզի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:

Կոտայքի մարզ

Երիտասարդության միջազգային օրը մարզում պատշաճ մակարդակով նշելու, տոնի խորհրդին համահունչ միջոցառումներ կազմակերպելու ձևաչափը, ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծմանը միտված  մեր հետագա անելիքները   քննարկվել են  մարզի   Երիտասարդական տարբեր կազմակերպությունների  և միությունների ներկայացուցիչների հետ: Սահմանված կարգով իրականացվել է Մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի կազմի համալրում: Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում  միջոցառումներ իրականացնելու և հասարակական կազմակերպություններին աջակցելու  անհրաժեշտության վերաբերյալ մարզի համայնքները իրազեկվել են: 

Մարզում կանցկացվեն մարմնամարզության և հեծանվավազքի մրցումներ, մշակութային-ժամանցային  միջոցառումներ, համայնքի երիտասարդական թիմերի միջև ֆուտբոլի  մրցաշար, «Պռոշյանն իմ տունն է» խորագրով բացօթյա մշակութային  միջոցառում, երիտասարդական   ֆորում, «Ճանաչիր և պահպանիր քո մշակութային արժեքները» խորագրով  արշավ, երաժշտական  փառատոն, համերգ, ինչպես նաև համայնքի շնորհալի երիտասարդների  պատրաստած կիրառական –դեկորատիվ արվեստի  գործերի  ցուցահանդես: 


Լոռու մարզպետարան

ՀՀ 2018 թվականի Երիտասարդական մայրաքաղաք Իջևան քաղաքում կայանալիք, Երիտասարդության միջազգային օրվան նվիրված հանդիսություններին, ՀՀ Լոռու մարզպետարանը կունենա իր պատվիրակությունը:

Մարզում կանցկացվի «Երիտասարդության ուժը» խորագրով հանդիպում Լոռու մարզպետի տեղակալ  Սերգեյ Սարուխանյանի հետ: 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ