Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-09-2018
Այսօր Ծրագրավորողի օրն է
Սեպտեմբերի 13-ին աշխարհում նշվում է Ծրագրավորողի տոնը: Այն նշվում է տարվա 256-րդ օրը:

Օրը պատահական չի ընտրվել. 256-ն ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով: Ծրագրավորողների միջազգային օր նշելու գաղափարը 1996 թ.-ի հուլիսի 15-ին ծագել է Ռուսաստանում: 

Ծրագրավորումն ընկալվում է որպես ամբողջական գործունեություն, որը կապված է աշխատանքային միջավայրում ծրագրերի ստեղծման ու պահպանման՝ ծրագրային ապահովման հետ: Ծրագրավորումը հիմնվում է ծրագրավորման լեզուների օգտագործման վրա, որոնցով համակարգչի համար գրառվում են հրահանգները: Շվեյցարացի գիտնական  Նիկլաուս Վիրտը ծրագրավորման գործընթացը ձեւակերպել է հետեւյալ հայտնի արտահայտությամբ՝ «Ծրագրեր = ալգորիթմներ + տվյալների կառուցվածքներ»։ 

Այլ խոսքով՝ ծրագրավորման անմիջական խնդիրներն են ալգորիթմների եւ տվյալների կառուցվածքների ստեղծումը եւ կիրառումը։                                       



Ծրագրավորողի աշխատանքի մեծ մասը կապված է ելակետային կոդի գրառման, ծրագրերի՝ ծրագրավորման լեզուներից մեկով ծրագրի թեստավորման եւ կարգավորման հետ:
 
Ծրագրերի ելակետային տեքստերն ու օգտագործվող ֆայլերը համարվում են հեղինակային իրավունքի օբյեկտներ, նրանց հեղինակների ու իրավապաշտպանների մտավոր սեփականություն:

Թերեւս ամենահայտնի ծրագրավորողների շարքին է դասվում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծող ամերիկացի Մարկ Ցուկերբերգը: 

Ծրագրավորման գիտելիքները Ցուկերբերգն արագորեն ընկալել է դեռեւս ավագ դպրոցում՝ գրելով մի քանի համակարգչային ծրագիր: Սակայն նա խոստովանել է, որ ամենեւին էլ որեւէ գլոբալ բան ստեղծելու նպատակ չի ունեցել։