Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 21-09-2018
Մալխաս Ամոյանը ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Սեպտեմբերի 17-ից 23-ը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական ըմբիշ, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը եւ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ: Հավաքականը մրցավայր էր մեկնել 55 կգ քաշային Տիգրան Մինասյան, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյան, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյան, 67 կգ քաշային Մալխաս Ամոյան, 77 կգ քաշային Վահե Պողոսյան, 82 կգ քաշային Էրիկ Էլոյան, 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյան,  97 կգ քաշային Ռազմիկ Խաչատրյան, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյան կազմով:
 
Ազատ ոճայիններն իրենց մրցելույթները կսկսեն վաղը՝ սեպտեմբերի 21-ին: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):