Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-10-2018
Հայաստանում է տենոր Դավիթ Հովհաննիսյանը
Համերգը կոմերցիոն բնույթ չէր կրում, մուտքն էլ բացառապես հրավիրատոմսերով էր․ բեմում տենոր Դավիթ Հովհաննիսյանն էր։
Հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ օպերային երգիչ, տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը: Շուրջ 6 տարի Իսպանիայի Տեներիֆեում ապրող եւ ստեղծագործող երաժշտի մենահամերգը նվիրված էր մայրաքաղաքի 2800-ամյակին:

Համերգին Դավիթին նվագակցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ երեկոն վարեց Միացյալ Նահանգներից հատուկ այդ առիթով Հայաստան ժամանած հաղորդավար Արա Ղազարյանը:

Համերգը գերել էր բոլոր ներկաներին, իսկ առավել հուզիչն այն պահն էր, երբ տենորի շուրթերից հնչեց Կոմիտաս, եւ այդպես՝ «Կռունկից» մինչեւ իտալական ելեւէջներ։ 

Համերգի ընթացքում կայացավ նաեւ տեսահոլովակի պրեմիերա, որը նկարահանել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Ֆրանկ Կազանովան։

Նշենք, որ դա տենորի երրորդ մենահամերգն էր հայրենիքում:  Ապրիլի 26-ին էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նա մենահամերգ էր ունեցել, որի հատուկ հյուրն էր Los Reyes-ը: