Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-11-2018
Հագուստի ցուցադրություն՝ հեղափոխության, խաղաղության եւ ազատության մասին
Հագուստներն ազատության, հեղափոխության, հավասարության, բնության, քաղաքային ժառանգության պահպանության եւ խաղաղության մասին են:
Նոյեմբերի 2-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կայացավ «Dare to Wear» հայկական բրենդի շնորհանդեսը: Ցուցադրված հագուստները յուրահատուկ մեսիջ են կոմֆորմիզմի, խտրականության, ավերման դեմ:
 
«Բրենդի անվանումը հենց համարձակ հագնվելու մասին է: Փորձենք ձերբազատվել բոլոր քառակուսիներից, դոգմաներից: Մեր միջոցառումն էլ ֆեյշն երեկոյի բոլոր դոգմաները չի պահպանել: Մեր նպատակն է մարդկանց փոխանցել, որ լինեն ազատ իրենց բոլոր որոշումների մեջ»,- ասում է միջոցառման կազմակերպիչներից Ներսես Ավետիսյանը:

Նշենք, որ նախագծին երիտասարդ դիզայներներ են մասնակցում, հագուստների բոլորի վրա տեքստեր են գրված, որոնք փոխանցում են ազատության, համարձակության, հավասարության գաղափարախոսությունը: