Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-11-2018
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը լավագույնն է Ղազախստանում
Վնասվածքից ապաքինվող Մարկոս Պիզզելլին օրերս ճանաչվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող։

Ղազախական «Ակտոբեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին ճանաչվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Վերջերս անցկացված քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ղազախստանի առաջնության բոլոր թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստները, Հայաստանի հավաքականի խաղացողը ստացել է 182 միավոր, որը լավագույն արդյունքն է եղել։

Երկրորդ արդյունքը ցույց է տվել ղազախական «Աստանան» ներկայացնող Մարին Տոմասովը (148 միավոր), իսկ «Կայրաթի» ռուս հարձակվող Անդրեյ Արշավինը միայն երրորդն է եղել (123 միավոր)։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Հավելենք, որ Մարկոս Պիզզելլին վերջերս դարձել էր Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 18 գոլ։ Ի դեպ, հատկանշական է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հոկտեմբերին ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին 5 հանդիպումները եւ այժմ էլ շարունակում է վերականգնվել բարդ վնասվածքից։