Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-11-2018
Հայ երիտասարդի բանաստեղծությունների շարքը լավագույնն է ճանաչվել «Манифест Москва» պոեզիայի մրցույթում
Երիտասարդ ստեղծագործող Վարդան Սմբատյանը հոկտեմբերին Մոսկվայում կայացած «Манифест Москва» պոեզիայի մրցույթում մեծ հաջողություն է գրանցել: Նրա բանաստեղծությունների շարքը լավագույնն է ճանաչվել «Օտարալեզու պոեզիա» անվանակարգում:

Մրցույթը կազմակերպվել էր Մոսկվայի Մշակույթի տան եւ «Ֆենիքս» մշակութային կազմակերպության կողմից: 

Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի: Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 15 մասնակից՝ Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Ուզբեկստանից եւ այլ երկրներից: Մասնակիցների մեծ մասը, այդ թվում՝ մեր մասնակիցը, մասնակցել են հեռակա կարգով: 

Վարդանին մրցույթին մասնակցելու եւ ստեղծագործությունները ներկայացնելու խորհուրդ է տվել թարգմանչուհի Մարգարիտ Ասլանյանը: 

Ընտրված բանաստեղծությունների շարքը թարգմանվել է եւ ներկայացվել մրցույթին: Ընդ որում՝ մրցույթի պատմության մեջ հայ մասնակցի հաղթանակն առաջինն էր: 

«Ինձ համար մեծ պատիվ է եւ ուրախալի, որ իմ ստեղծագործությունները բարձր գնահատանքի արժանացան ժյուրիի կողմից»,- նշեց Վարդան Սմբատյանը: 

Վարդանի եւ մյուս մասնակիցների ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ: