Նյութը՝ Երիտասարդ եվրոպական դեսպաններից (ԵԵԴ)
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-03-2019
Հավասար հնարավորությունների տոնավաճառ
Մարտի 8-ին Երիտասարդ եվրոպական դեսպանները (ԵԵԴ) Հայաստանից բոլորին հրավիրել էին Իլիկ սրճարան՝ հավասար հնարավորությունների տոնավաճառի, որը նվիրված էր կանանց միջազգային օրվան:

Միջոցառմանը հյուրընկալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը եւ Ծովինար Վարդանյանը, որոնք ներկաների հետ քննարկեցին իրենց հայացքներն օրվա խորհրդի վերաբերյալ: Տոնավաճառին մասնակցում էին Women’s Rights’ Radio , Armenian Lawyers՛ Association, Girls in Tech, UFAR Junior Entrepreneurs կազմակերպությունները, որոնք ներկայացրեցին կանանց եւ աղջիկներին տրվող հնարավորությունները: 

Միջոցառումը կազմակերպվել էր Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնության կողմից Կանանց միջազգային օրվան նվիրված (մարտի 8) արշավի շրջանակներում:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արեւելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցությանը եւ կայուն կապերին: 

Ցանցը, հիմնականում, իրենից ներկայացնում է առցանց հարթակ, որը նպաստում է ԵՄ-ի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաեւ երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում: Այն կենտրոնացած է մարդկանց միջեւ շփումների եւ երկխոսության վրա հիմնված գործողությունների վրա, որոնք իրենց նպաստն են բերում ԵՄ-ի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման եւ վերջինիս վերաբերյալ ընկալումների բարելավման, ինչպես նաեւ Արեւելյան հարեւանության հետ նրա հարաբերությունների բարձր գնահատանքի գործում: